HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ-ում գրանցված հարկատու կազմակերպությունների մի մասն իրականում չի գործում. զեկույց

ՀՀ պետական ռեգիստրի համակարգում հաշվառված հարկ վճարողների քանակը տարբերվում է ակտիվ հարկ վճարողների քանակից, քանի որ բոլոր այն դեպքերում, երբ տնտեսվարողը դադարեցնում է իր գործունեությունը, համապատասխան դիմում ներկայացնելով հարկային մարմիններ, շարունակում է հաշվառված մնալ ռեգիստրում որպես գոյություն ունեցող կազմակերպություն։ Այս մասին նշված է ՓՄՁ հարկային դաշտի մասին  2013-2015թթ. համեմատական զեկույց-վերլուծության մեջ, որը պատրաստվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) գործարարության աջակցման գրասենյակի փորձագետների կողմից։

Ըստ փորձագետների՝ ակտիվ հարկ վճարող են համարվում այն հարկ վճարողները (անհատ ձեռնարկատերեր, ՍՊԸ, ՓԲԸ և այլ առևտրային կազմակերպություններ), որոնք նախորդող երկու եռամսյակների համար հաշվետվություն են ներկայացրել հարկային մարմին։

Ըստ զեկույցի՝ 2015 թվականի տարեվերջին ՀՀ պետական ռեգիստրում որպես գրանցված հարկ վճարող տնտեսվարողների թիվը  կազմել է 160 հազ., մինչդեռ ըստ ՊԵԿ-ի տրամադրած տեղեկատվության՝ 2015-ի հուլիսի 1-ի դրությամբ` հաշվառված է եղել  91 հազ. 264 ակտիվ հարկ վճարող։ Ստացվում է, որ որպես հարկ վճարող գրանցված կազմակերպությունների շուրջ 40%-ն իրականում չի գործում։ Մասնագետները գտնում են, որ նշված աղավաղված պատկերի պատճառն այն է, որ կազմակերպությունների լուծարման գործընթացը բավականին բարդ է և ժամանակատար։ Դրա հետևանքով գործարարները բիզնեսի փակման դեպքում նախընտրում են դադարեցման դիմումով սառեցնել կազմակերպությունը։ Արդյունքում ոչ ակտիվ հարկ վճարողների ընդհանուր թիվն ավելանում է, իսկ ընդհանուր վիճակագրական պատկերն աղավաղվում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter