HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հինգ սերունդ այստեղ ենք ապրել, բայց տունը վերցրին, տեղը շենք կառուցեցին ու փոխարենը ոչինչ չտվեցին»

Անի Գևորգյան

Հունիսի 23-ին Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները քանդել են Երեւանի Աբովյան 5 փակուղի հասցեում գտնվող Զաքարյանների  ընտանիքին պատկանող ապրուստի միակ միջոցը՝ ավտոլվացման եւ տեխսպասարկման կենտրոնը, թեեւ ըստ սեփականության վկայականի այդ ամենը պատկանում էր ընտանիքի անդամներին: Նույն օրը Զաքարյանները ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել: Դեռեւս տարիներ առաջ էլ Զաքարյանները զրկվել էին նույն հասցեում գտնվող իրենց տնից եւ հողատարածքից: 70-ամյա Յուլյա Զաքարյանն այսօր ապրում է վարձով, կրտսեր որդին՝ նույնպես, իսկ ավագ որդին արտագաղթել է` չդիմանալով անարդարությանը:

Յուլյա Զաքարյան. «Միշտ հեռու ենք մնացել կեղտից, բայց կեղտը եկավ ու կպավ մեզ, քանի որ մենք կենտրոնում ենք ապրում»:

 «Երբ շինարարությունը նոր էր սկսվում, մեզ խոստացան նորակառույց շենքում 4 բնակարան, 4 ավտոտնակ տալ: Հիմա անգամ մեկ բնակարան ստանալու հույս չկա»:

«Հինգ սերունդ այստեղ ենք ապրել, բայց տունը վերցրին, տեղը շենք կառուցեցին, ու փոխարենը ոչինչ չտվեցին: Հիմա էլ ավտոտնակները քանդեցին, որ այդ հատվածն էլ իրենցով անեն»:

«Եկան ու մի քանի րոպեում ամբողջը քանդեցին»:

«Որդիներս արվեստագետներ են, բայց այդ ավտոտնակներում ավտոտեխսպասարկման կետ էին բացել, մեքենաներ էին վերանորոգում, որ գումար աշխատեն»:

«Այստեղ նաեւ այլ մարդիկ էին աշխատում, ովքեր հիմա նույնպես մնացել են առանց ապրուստի միջոցի»:

«Մենք դարձանք մեր սեփականության գերին, որի վրա շատերի աչքն է, քանի որ այսօր գումար ունեցողները չեն հանդուրժի, որ կենտրոնում իրենցից բացի որեւէ մեկը տարածք ունենա»:

«Քանդեցին ավտոտնակները, ասելով, թե հատակագծի մեջ չկա, բայց չեն հասկանում, թե իրենց ասածն ինչ ծիծաղելի է, բոլոր փաստաթղթերը կան»:

«Եթե այդ ավտոտնակները չկային, այդ ինչի համար եմ 16 տարի անշարժ գույքի հարկ վճարել, այդ որտեղ են որդիներս իրենց ՍՊԸ-ն բացել»:

«Դատարանը ավտոտնակները քանդելու որոշումը կայացրել էր անցած տարվա ամռանը: Որոշման մեջ նշվում է, որ ավտոտնակը պետք է քանդել «անկախ որեւէ հանգամանքից»: Էլ ի՞նչ արդարության մասին խոսենք»:

Մեկնաբանություններ (2)

yervant
Զարմանալու բան չկայ- բռնաւորները միշդ այսպէս գործեր են- շնորհակալ պէտք էք ըլլալ որ դեռ ձեզ չեն բանտարկած եթէ աղմկէք այդ ալ կ`ընեն . ասոնք որ Աստուծմէ կը վախնան ոչ ալ մարդոցմէ կ`ամչնան ...
sheherazade
that's MAFIA, like ever in Armenia !

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter