HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռոսսելխոզնադզորի պատվիրակությունն այցելել է Հայաստան. քննարկվել է Ռուսաստան բեռների անխափան արտահանման հարցը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հրավերով՝ հունիսի 21-24-ը Հայաստանում էր ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը՝ ծանոթանալու Հայաստանում պտուղ-բանջարեղենի արտադրության ու պահման պայմաններին, ինչպես նաև արտահանման սերտիֆիկացան գործընթացներին: Այս մասին տեղեկացնում է ՍԱՊԾ-ն:

Ծառայության պետ Արմեն Հայրապետյանի հետ հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել է բուսասանիտարական ենթահսկման բեռների՝ ՌԴ անխափան արտահանման հարցը, խոսվել է ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ու հսկողության համատեղ միջոցառումների արդյունավետության մասին: Կարևորվել է վերահսկողություն իրականացնող երկու կառույցների միջև ամենօրյա և սերտ փոխգործակցությունը, ինչը հնարավորություն կընձեռի արագ արձագանքել հնարավոր  խնդիրների առաջացման դեպքում: Արմեն Հայրապետյանը նշել է, որ ներկայումս Հայաստանում ակտիվորեն ստեղծվում են ջերմոցային տնտեսություններ՝ նոր տեխնոլոգիաների կիրառմամբ,  ինչը հայկական ծագման պտուղ-բանջարեղենը միջազգային շուկայում մրցունակ դարձնելու լավ հնարավորություն է ստեղծում: Միայն 2016 թվականի տարեվերջին նախատեսվում է ջերմոցային տնտեսությունների տարածքներն ավելացնել ևս 70 հեկտարով:

Դաշնային ծառայության պատվիրակությունն այցելել է փակ գրունտում բանջարեղենի մշակմամբ զբաղվող մի շարք խոշոր ընկերություններ, ինչպես նաև՝ խնձորենու և ծիրանենու այգիներ: Ռուս մանագետները տեղում պարզել են, որ ջերմոցներում բանջարեղենի և հատապտուղների աճեցման ժամանակ օգտագործվում է վնասատու կարանտին օրգանիզմների դեմ պայքարի կենսաբանական միջոց, ինչն արտադրանքը դարձնում է էկոլոգիապես մաքուր:

Այցի շրջանակներում ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակությունը ծանոթացել է նաև ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների» կենտրոնի  աշխատանքներին՝ հավաստիանալով, որ լաբորատորիայի նյութատեխնիկական հագեցվածությունը նորագույն սարք-սարքավորումներով և մասնագետների որակավորումը թույլ են տալիս ՀՀ-ում իրականացնել հետազոտություններ Եվրասիական տնտեսական միության արդի պահանջներին համապատասխան:

ՀՀ և ՌԴ բուսասանիտարիայի ոլորտի պատասխանատուները քննարկել են միասնական տնտեսական գոտում հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter