HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Earlyone ստարտափը կներկայացնի Հայաստանը Seedstars World-ում

Հայաստանը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ համատեղ հունիսի 25-ին Հայաստանի Ամերիկյան Համալսարանում կազմակերպեց Seedstars միջազգային մրցույթի Երևանյան փուլը։ 

Հայաստանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը տեղեկացնում է, որ միջոցառման ընթացքում 50 հայտադիմումներից ընտրված 12 ստարտափերը ներկայացրեցին իրենց արտադրանքը միջազգային և տեղական մասնագետներից կազմված ժյուրիի անդամներին։ Ժյուրի անդամները ներկայացված պրոդուկտները գնահատեցին մի քանի չափանիշներով՝ թիմ, առկա վիճակը, կիրառելիությունը ավելի մեծ շուկայում, ստեղծած արժեքը և այլն։ Ժյուրիի քննարկումից հետո հայտարարվեցին հաղթող թիմերի անունները։

Հայաստանը Շվեցարիայում կայանալիք միջազգային մրցույթին կներկայացնի Earlyone թիմը, որի ստեղծած պրոդուկտը ուղղված է հաճախորդների սպասարկման բարելավմանը։ Ներկայումս այն արդեն սպասարկում է հազարավոր հաճախորդների Հայաստանի տարբեր ընկերություններում։

Միջազգային մրցույթում ստարտափը հնարավորություն կունենա իր պրոդուկտը ներկայացնել հնարավոր ներդրողների, գործընկերների դատին և մրցել 500,000 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակի համար։

Հայաստանյան փուլի երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրեցին համապատասխանաբար Bazillion beings և Qlim ստարտափերը։ «Ստարտափերի էկոհամակարգը Հայաստանում մեծ զարգացում է ապրում, և տարեց տարի ավելի կայացած թիմեր են մասնակցում մրցույթին։ Մրցակցությունը մեծ է, և ընտրությունը կատարվում է՝ հաշվի առնելով բազմաթիվ չափանիշներ։ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը մշտապես աշխատում է թիմերի հետ՝ զինելով նրանց այնպիսի հմտություններով, որոնք անհրաժեշտ են հնարավոր ներդրողներին ներկայանալի դառնալու և շուկայում պահանջարկ ունեցող պրոդուկտ մշակելու համար։», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Մրցույթի տեղական հովանավորն են ԲեթԿոնստրակտ ընկերությունը և Շվեցարիայի դեսպանությունը Հայաստանում։ Մրցույթի կազմակերպմանն աջակցում են HIVE ընկերությունը, STARTITUP կենտրոնը, WICASTR ընկերությունը և Հայաստանի Ամերիկյան Համալսարանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter