HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրել Արցախի նկատմամբ Ադրբեջանի դաժանությունները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի գրասենյակին է ներկայացրելապրիլի սկզբին Ադրբեջանի նախաձեռնած ռազմական ագրեսիայի ընթացքում Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության նկատմամբ կատարված մարդու իրավունքներիհիմնարար խախտումները, Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցում տեղ գտածդաժանությունների կոնկրետ օրինակները:

ՄԻՊ գրասենյակը հայտնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է, որ ազգությամբ հայերի նկատմամբատելություն եւ բռնություն սերմանող ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը կործանարար է միջազգային քաղաքակակիրթ ողջ իրավապաշտպան համակարգի համար: Այդ քաղաքականությունն Ադրբեջանում խրախուսվում է պետական մակարդակով: Ա. Թաթոյանը կարեւորել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի, քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը մարդու իրավունքներին առնչվողմիջազգային մակարդակի հանդիպումներին ու քննարկումներին: Հանդիպման ընթացքում արձանագրվել է, որ մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են ցանկացած պարագայում. իրավունքների պաշտպանությունը քաղաքականություն կամ սահմաններ չի կարող ճանաչել:

Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի կարողությունների զարգացման, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ համատեղ ծրագրերի իրականացմանանհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կանխարգելիչ ակտիվ գործունեության իրականացումը երկրում մարդու իրավունքների միջազգայինչափանիշների ներդրման ուղղությամբ: Նշվել է այդ առումով քաղաքացիական հասարակությանկազմակերպությունների եւ լրատվության միջոցների հետ համագործակցության կարեւորությունը: Ընգծվել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ աշխատանքիանհրաժեշտությունը խորհրդարանի, դատական իշխանության մարմինների եւ մյուս գործընկերներիհետ:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման,հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ մի շարք այլոլորտների վերաբերող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter