HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաբեության եղանակով Ճանապարհային ոստիկանությանը պատճառվել է ավելի քան 9մլն դրամի վնաս

Մի խումբ անձանց կողմից ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ինչպես տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը, 2014թ. հունիսի 3-ից մինչև 2015թ. մարտի 15-ն ընկած ժամանակահատվածում անվճարունակ քաղաքացի Հրաչյա Հ.-ի և 8 ավտոմեքենաների սեփականատերերի անուններով ՀՀ ճանապարհային ոստիկանությունում խաբեությամբ ներկայացվել են դիմումներ այն մասին, թե, իբր, սեփականության իրավունքով 8 տարբեր անձանց ավտոմեքենաները վարել կամ այդուհետ վարելու է Հրաչյա Հ.-ն:

Վերջինս դիմումներով խնդրել է նշված ավտոմեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների կատարված և հետագայում հնարավոր կատարվելիք խախտումների համար նախատեսված վարչական տույժերը նշանակել իր անվամբ: Ներկայացված դիմումների հիմքով ՀՀ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում կատարվել են համապատասխան փոփոխություններ և 2014թ. հունիսի 3-ից մինչև 2016թ. մայիսի 22-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ թվով ավտոմեքենաներով թույլ տրված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ կազմված վարչական տույժ նշանակելու մասին թվով 1072 որոշումները կայացվել են Հրաչյա Հ.-ի անվամբ և ուղարկվել նրա հասցեով: Նշված որոշումներով վարչական տույժերը չեն գանձվել, արդյունքում՝ գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանը խաբեությամբ պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9 մլն 550 հազ. ՀՀ դրամի գույքային վնաս:

Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խաբեության եղանակով գույքի տիրապետող ՀՀ ճանապարհային ոստիկանությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter