HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահության նախարարության տեսուչները հաստատում են «Հետք»-ի հրապարակած տեղեկությունը

«Հետք» էլեկտրոնային լրատվամիջոցում «Ճամբարի օրենքները. նորոգած զուգարանը մեծերին, շարքից դուրս եկածը՝ երեխաներին» նյութում հրապարակված տվյալները հիմք ընդունելով՝ ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչությունը վարույթ է հարուցել։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ 

Այսօր առավոտյան տեսչության Կոտայքի մարզային կենտրոնի աշխատակիցները ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների հետ այցելել են «Հասմիկ» ճամբար, տեղում ծանոթացել իրավիճակին։ Պարզվել է, որ ճամբարի աշխատակիցների մասնաշենքի սանհանգույցները բարվոք վիճակում են։ Մինչդեռ տղաների և աղջիկների առանձին մասնաշենքերի բոլոր հարկերի սանհանգույցներն իսկապես կապիտալ վերանորոգման և տեխնիկապես բարեփոխման կարիք ունեն։ Առկա է նաև լուսավորության ապահովման խնդիր։ 

Հաշվի առնելով ճամբարի սանհանգույցների վիճակը, ինչպես նաև խմելու ջրից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքները, որոնք հայտնի կլինեն առաջիկա օրերի ընթացքում, կկիրառվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ։ Միաժամանակ կներկայացվի կարգադրագիր` հայտնաբերված թերությունները նշված ժամկետում վերացնելու համար։

Մեկնաբանություններ (1)

Սիրանուշ
Սելը տեղից շարժվելա, Փառքդ Շաաաաատ….

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter