HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հովիկ Աբրահամյանն այցելել է «Ալեքս տեքստիլ» ընկերություն

Հովիկ Աբրահամյանն այցելել է տեքստիլի արտադրությամբ զբաղվող «Ալեքս տեքստիլ» ընկերություն: Կառավարության ղեկավարը շրջել է ձեռնարկությունով, ծանոթացել արտադրական հզորություններին և առաջիկա ծրագրերին: Այս մասին հայտնում է կառավարության կայքը։

Ընկերության տնօրեն Մարատ Մովսիսյանը տեղեկացրել է, որ գուլպաների արտադրությունը սկսվել է 2015 թվականից, իսկ 2016թ.-ից ընկերությունը ձեռնամուխ է եղել նաև մանկական հագուստի արտադրությանը: Արտադրանքն ավելացնելու, ընդլայնելու և նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով կատարվել է մի քանի միլիոն եվրոյի ներդրում: Արտադրանքի առաջին խմբաքանակն արդեն իսկ արտահանվել է Ռուսաստան՝ հայտնի «Детский Мир»-ի պատվերով: Ըստ Մովսիսյանի՝ ռուսական շուկայում առկա է հայկական արտադրանքի մեծ պահանջարկ: Արտադրված մանկական հագուստն առայժմ միայն արտահանվելու է, առաջիկայում արտադրական ծավալների ավելացման արդյունքում այն կիրացվի նաև հայկական շուկայում: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Հայաստանում տեքստիլի արտադրության զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ դրա համար առկա է մեծ ներուժ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter