HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նվազագույնը 36 զոհ և ավելի քան 140 վիրավոր. Ստամբուլի օդանավակայանի պայթյունի վերջին տվյալները

Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում հունիսի 28-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունների ու հրաձգության հետեւանքով կա նվազագույնը 36 զոհ և ավելի քան 140 վիրավոր: Այս մասին հայտնում է BCC-ն` հղում անելով պաշտոնական աղբյուրներին: 

Համաձայն Թուրքիայի վարչապետի հաղորդած նախնական պաշտոնական տեղեկատվության` հարձակման հետևում Իսլամական պետությունն է: BBC-ի` Թուրքիայում աշխատող թղթակիցը հաղորդել է, որ Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանն իրականում խոցելի թիրախ է դիտվել երկար ժամանակ: Օդանավակայանի մուտքի մոտ թեև տեղադրված են X-Ray սարքավորումներ, որոնք ստուգում են ուղեբեռները, սակայն անվտանգության ստուգումները մեքենաների համար սահմանափակ են եղել: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի ավտոկանգառում  պայթյունների ու հրաձգության հետեւանքով սպանվածների թիվը 28-ի է հասել:

Լուսանկարը` Reuters-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter