HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անվավեր է ճանաչվել Կիպրոսի «Դելորբիս Ֆարմասյուտիկալս» դեղագործական ընկերության արտադրության դեղի գրանցումը

Առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու արտադրող ընկերության գրությունների հիման վրա առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Կիպրոսի «Դելորբիս Ֆարմասյուտիկալս» ՍՊԸ դեղագործական ընկերության արտադրության «Պիրանտին, պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդի հեմիհիդրատ), դեղահատեր թաղանթապատ, 20մգ, բլիստերում (30/3x10/)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը:

Նախարարությունը հիշեցնում է, որ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: Միաժամանակ ԱՆ-ն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է պարօքսետին (պարօքսետինի հիդրոքլորիդ) ակտիվ նյութը պարունակող այլ դեղ, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter