HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ պետական բուհերի շրջանավարտները կստանան պետական նմուշի դիպլոմ

Կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանի  հրամանով՝ 2016թ.-ի մայիսի 4-ից հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպվել են ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների պետական նմուշի դիպլոմ տրամադրելու համար ամփոփիչ ատեստավորման քննություններ` բակալավրի կրթական ծրագրով: Այս մասին տեղեկացնում է նախարարությունը: 

Ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 193 շրջանավարտ, որոնց քննությունները կազմակերպվել են 13 բարձրագույն ուսումնական հաստատություններում (6 պետական և 7 հավատարմագրված ոչ պետական)` 39 մասնագիտությունների գծով: Համաձայն գործող կարգի՝ տվյալ մասնագիտությունների համապատասխան քննական առարկաների հարցաշարերը նախատեսված ժամկետներում հրապարակվել են:

2016թ. ամփոփիչ ատեստավորման քննություններին մասնակցելու իրավունք ունեցող 189 շրջանավարտներից քննություններին ներկայացել է 159-ը կամ 84.1%-ը: Նրանցից 23-ը (12.2%) համապատասխան մասնագիտությունների համար նախատեսված առնվազն 1 քննական առարկայից ստացել է անբավարար գնահատական, իսկ 30-ը կամ 15.9%-ը  ընդհանրապես չի ներկայացել քննություններին:

Ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների 189 շրջանավարտներից բակալավրի կրթական ծրագրի ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնել է 136 մասնակից (71.9%):  ԿԳ նախարարի համապատասխան հրամանի համաձայն` տվյալ մասնագիտության համար նախատեսված բոլոր ամփոփիչ ատեստավորման քննությունները դրական գնահատականներով հանձնած շրջանավարտների ոչ պետական նմուշի նախկին դիպլոմը փոխարինվելու է համապատասխան մասնագիտության և որակավորման բակալավրի աստիճանի պետական նմուշի դիպլոմով:

Մեկնաբանություններ (1)

հայկ
Ես համոզված եմ, եթե այդ նույն հարցաշարով ատեստավորում անցկացվի պետական ԲՈՒՀ շրջանավարտներին, ապա նրանց 70-80% անբավարար գնահատական կստանա։ ԳԿ նախարարությունը երբևե մտածում է այդ մասին։..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter