HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը քրեական գործ է հարուցել մաքսային տեսուչի կողմից կատարված չարաշահումների կապակցությամբ

Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության բաժանմունքի մաքսային նախկին տեսուչի կողմից 2015թ. ընթացքում իր պաշտոնեական լիազորությունները ենթադրաբար չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի և 314-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ենթադրյալ չարաշահումը, ըստ հաղորդագրության, իրականացվել է գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության` վերոնշյալ տեսուչի գործառույթի իրականացման ընթացքում: 
Հարուցված քրեական գործն ուղարկվել է հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննություն կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է դատախազությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter