HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրականացվել է ՀՀ քաղաքացիներին տեղափոխող 3 չվերթ, չորրորդը նախատեսվում է այսօր երեկոյան

16:40 ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ այսօր կիրականացվի եւս մեկ` 4-րդ չվերթ, և ՌԴ ԱԻ նախարարության ինքնաթիռը, նախնական տվյալներով, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 20:00-ին:

Մինչ այդ, ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել 3 անգամ` Հայաստան տեղափոխելով Լարսի անցակետի փակման հետևանքով հայրենիք մուտք գործելու հնարավորությունից զրկված ՀՀ  144 քաղաքացու:

12:42 Հունիսի 30-ին գիշերվա ընթացքում 2-րդ անգամ ՌԴ ԱԻ նախարարության ԱՆ-148 ինքնաթիռը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց ժամը 07.55-ին՝ Հայաստան տեղափոխելով ևս 48 մարդու: 

ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ բժշկական և հոգեբանական ծառայությունները շարունակում են հերթապահել օդանավակայանում և համապատասխան օգնություն են ցուցաբերում հատուկ չվերթով ժամանող մեր հայրենակիցներին:

Հյուսիսային Օսիայից Երևան իրականացվող հատուկ չվերթների ուղևորներին ուղեկցել են Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանը, ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության վարչության և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի ներկայացուցիչները և բժիշկները' ուշադրության կենտրոնում պահելով հղի կանանց և երեխաներին:

Հիշեցնենք, որ հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը:Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Ժամը 02:20-ին Զվարթնոց միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված 48 քաղաքացու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter