HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանդիպում՝ Թեղու­տի կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքա­վայ­րի շա­հա­գործ­ման ծրագրի շա­հա­ռու­­ների հետ

«Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը (այսու­հետ՝ Ընկերություն) 2016թ. հուլիսի 14-ին, ժամը 18:00-ին ՀՀ Լոռու մար­­զի Շնող գյու­ղի Մշակույթի տան դահլիճում կազմակերպում է հանդիպում Թեղու­տի լեռնա­հարս­տա­ցու­ցիչ կոմբինատի շինարարության և պղինձ-մոլիբ­դե­նա­յին հանքա­վայ­րի շա­հա­գործ­ման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շահագրգիռ հանրության ներկայացուցիչների (այսուհետ՝ Շա­հա­ռու­­ներ) հետ: Հանդիպմանը հրավիրվում են մասնակցելու ՀՀ Լոռու մարզի Թեղուտ և Շնող համայնքների ղեկավարները, գյուղապետարանների աշխատողներ և մշտական ու ժամանակավոր ազգաբնակչության այլ ներ­կայացուցիչներ, Ընկերության աշխատողներ, hայաստանյան և միջազգային բնապահպանական հասարակական կազմակերպությունների, բնապահպանության ոլորտի գիտահետազոտական հաստատությունների ներկայացուցիչներ, բնապահպանության մասնագետներ, հասարա­կա­կան ակտիվիստներ, զանգվածային լրատվության միջոցների, պատմության և մշակույթի հուշարձանների ուսումնասիրության և պահպանության ոլորտում գործունեություն ծավալող մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՀՀ Լոռու մարզպետարանի ներկայացուցիչներ, ընկե­րության հնարավոր աշխատողներ, Հայ Առաքելական Եկեղեցու ներկայացուցիչներ, հարակից համայնք­ներում գործունեություն իրականացնող տնտեսվարողներ, Ծրագրի իրականացման տարածքում հայտնված անշարժ գույքի միավորների նախկին սեփականատերերը և փաստացի օգտագործողները: Հանդիպումն անցկացվելու է բաց ձևաչափով, և դրան կարող են մասնակցել նաև Շահառուների այլ խմբերի ներկայացուցիչներ:

Հանդիպման օրակարգում հետևյալ հարցերն են.

Թեղուտի լեռնահանքային համալիրի բնապահպանական անվտանգությունը, 2016թ. առաջին կիսամյակում իրականացված բնապահպանական միջոցառումները

Ընկերության կադրային քաղաքականությունը

Այլ հարցեր:

Ընկերության՝ ք. Երևան, Խանջյան 19 հասցեով և Լոռու մարզի Թեղուտ գյուղում գտնվող գրա­սենյակներում, Լոռու մարզի Ալավերդի քաղաքի քաղաքապետարանում, Թեղուտ և Շնող գյու­ղերի գյուղապետարաններում 2016թ. հունիսի 30-ից հուլիսի 30-ը կբացվեն գրան­ցա­մա­տյաններ, որոնցում շահա­ռուները կարող են գրառել մեկ­­նա­բա­նու­թյուններ, առա­ջար­կու­թյուն­նե­ր, նկատառումներ և այլ հաղորդագրու­թյուն­ներ՝ հան­դիպման օրա­կարգում ներառված հար­ցե­րի վերաբերյալ: Օրակարգում ներառ­ված հարցերի վերաբերյալ հա­ղոր­­դագրություններ այդ ժամանակահատվածում կարող եք ուղարկել նաև էլ. փոստով՝ [email protected] հասցեով:

Ընկերությունն ակնկալում է շահառուների ակտիվ և կառուցողական մաս­նակ­ցու­թյուն:

Գ

Մեկնաբանություններ (2)

Զլմ
զանգվածաբար ապօրինի հատումների վերաբերյալ զեկույցներ են լինելու թե ոչ? արդեն իսկ կատարվում է զանգվածաբար այդ վայրագությունները, և ով է դրա համար պատասխան տալու : Լավ կլինի որ վերը նշված գյուղերի անգործություն ցուցաբերող գյուղապետերը այդ խնդրի մասին զեկույցներ կարդան և թույլ չտան նման վայրագություններ: Ապօրինի ծառահատումների մեկնարկը տրված է:
Ո. Ո . հ
ՎԱՂԸ ԱՅԴ ԳՅՈՒՂԵՐԸ ԱՐԹԻԿԻ ՕՐՆ ԵՆ ԸՆԿՆԵԼՈՒ; ՍԵԼԱՓՆԵՐԸ ՈՒ ԱՆՁՐևՆԵՐԸ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ՊԱՏՃԱՌ ԵՆ ԴԱՌՆԱԼՈՒ և ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՔՇՎԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ԱՆԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՏՆՎԱԾ ԳՅՈՒՂԱՊԵՏԵՐԸ ՈՐՈՆՔ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒՄ ԵՆ և ՕԺԱՆԴԱԿՈՒՄ ԵՆ ԱՅԴ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԿԼԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ; ԻԲՐ ՈՐ ՆՈՐԻՑ ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԻՆ ԿԱՏԱՐՎԵԼՈՒ ԷԼ ԻՆՉԻ ՀԱՆԵՑԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԻՆ ԱՆՏԱՌԱՊԵՏԻՆ, ՆՈՐԸ ԵԿԵՎ ՆՈՐՈՎԻ ԱԽՈՐԺԱԿՈՎ ՈՐ ՆԱև ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՌԱՑՎԵԼ ԷՐ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ՀԻՄԱ ԱՆՏԱՌԸ ԲՐԴԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԱԾ Է ԻՐ ՏԵՐԵՐԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ԼԾՎԵԼԱ ԱՅԴ ԳԱՐՇԵԼԻ ԱՇԽԱՏԱՆՔԻՆ; ՀԱՐՑ Է ԾԱԳՈՒՄ ՈՒՐ Է ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՒԸ և ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՈՐ ՆՄԱՆ ՀՈՇՈՏՈՒՄՆԵՐԱ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ;

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter