HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. «Բռնություն են կիրառել՝ ստիպելով խոստովանել 62 դրվագ գողությունների կատարումը»

ՀՀ ոստիկանության նախկին ծառայող, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զոհրաբ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:

ՀՔԾ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ Զոհրաբ Ա.-ն, մասնավորապես, հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հունիսի 6-ին գողություն կատարելու կասկածանքով իրեն տեղափոխել են ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ ոստիկանության հիշյալ բաժնի ծառայողները բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ ստիպելով խոստովանել իր կողմից իրականում չկատարված 62 գողություններ կատարելու հանգամանքը:

Քաղաքացի Զոհրաբ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter