HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ՀՀ միջազգային պահուստներն ու արտաքին պարտքը փոքր-ինչ նվազել են ապրիլին

Այս տարվա մայիսի վերջի դրությամբ ՀՀ համախառն միջազգային պահուստները կազմել են մոտ 1,532 մլրդ ԱՄՆ դոլար։ Ապրիլ ամսվա համեմատ այս ցուցանիշը նվազել է 36 մլն դոլարով կամ 2,3%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) տվյալները։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները պահուստներում մայիսին կազմել են մոտ 1,52 մլրդ դոլար։ Հայաստանի միջազգային պահուստներում ոսկի չկա։ Միջազգային պահուստների գլխավոր նպատակներից է պետական պարտքի սպասարկումը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից տեղեկանում ենք, որ մայիսի վերջի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 5,27 մլրդ դոլար, որից 4,432 մլրդ դոլարը արտաքին պարտքն է։ Ապրիլի համեմատ ընդհանուր պարտքն աճել է 18,4 մլն դոլարով կամ 0,3%-ով։ Իսկ միայն արտաքին պարտքը նվազել է 26,9 մլն դոլարով կամ 0,6%-ով։ 

Մեկնաբանություններ (2)

Ալեքսանդր Պետրոսյան
ՀՀ միջազգային պահուստներն ու արտաքին պարտքը փոքր-ինչ նվազել են ապրիլին, թե մայիսին, տեքստից երեւում է, որ նվազումը եղել է մայիսին:
Ալեքսանդր
թվերը ճիշտ գրեք 1,532 մլրդ դոլարը նշանակում է 1 տրիլիոն 532 մլրդ դոլար, իսկ իրականում 1.5 մլրդ դոլար ու այդպես շարունակ, այսինքն երբ թվերի մեջտեղը տրվում է ստորակետ այն նախատեսված է թվերը հեշտ կարդալու համար, իսկ կետը ցույց է տալիս ամբողջ թիվը կետից առաջ, իսկ կետից հետո տասնորդական հարյուրերրորդական եւ այլ մասերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter