HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պարզվում են զինծառայողի մահվան հանգամանքները

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Էդգար Չաղլյանի մահվան հանգամանքները։ Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ 2016 թվականի հունիսի 29-ին ահազանգ է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Վրեժի Չաղլյանը Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական տարածքում գտնվող ջրավազանում լողալիս խեղդվել է:
Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 29-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Է.Չաղլյանը երկու ծառայակիցների հետ ինքնակամ լքել է զորամասի տարածքը և գնացել նշված ջրավազան՝ լողալու:
Պարզվել է, որ Է.Չաղլյանը ջրավազան ջուր լցնող խողովակի վրայից ցատկել է ջուրը, սուզվել, սակայն չկարողանալով լողալ՝ խեղդվել է: Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter