HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձի խայթոցի 44 դեպք` առաջին կիսամյակում

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ի դրությամբ ՀՀ ԱՆ «թեժ գիծ» ծառայությունում գրանցվել է օձի խայթոցի 44դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվելէ 39 դեպք:

Տուժածներից 7-ը դիմել են Երևանի բժշկական կազմակերպություններ, իսկ 36-ը`մարզային: Առավել շատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի մարզում` 11, մյուս մարզերում  հետևյալ պատկերն է. Արագածոտն` 10, Արարատ` 5, Շիրակ` 4, Սյունիք` 4, Կոտայք` 2, Վայոց ձոր` 1:  Նշենք, որ տուժածներից 29-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 15-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: 

Տեղեկացնում ենք, որ հանրապետության բժշկական կենտրոններն ապահովված են հակաթույնով։ Բնակչության բոլոր խմբերի համար ներարկումն իրականացվում է անվճար հիմունքներով:

Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունն օձի խայթոցի վերաբերյալ առաջին ահազանգը ստացել է ապրիլի 13-ին, իսկ 2015 թվականին`  մարտի 3-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter