HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուկրաինայից ներմուծված 20 տոննա հավի միսը եղել է ուտելու համար ոչ պիտանի

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19480 կգ բրոյլեր տեսակի հավի սառեցված միս, պարզելով, որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:

Ինչպես հայտնում է ՍԱՊԾ լրատվական ծառայությունը, սահմանային վերահսկողության շրջանակներում ծառայությունը «Դոնմալ» ՍՊԸ-ի կողմից Ուկրաինայի Հանրապետությունից ներմուծվող հավի սառեցված միսն ուղարկել է լաբորատոր փորձաքննության: Արդյունքում պարզվել է, որ բեռը ՄԱՖԱՄ, ախտածին, ա/թ սալմոնելաներ եւ լիստերիա ցուցանիշներով չի համապատասխանում ԵԱՏՄ «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին, հետևաբար` այն որպես սննդամթերք օգտագործելու համար պիտանի չէ:

Նկատի ունենալով վերոնշյալը` ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից արգելվել է բեռի ներմուծումը հանրապետություն, իսկ տնտեսավարողին հանձնարարվել է այն վերաարտահանել:

Լուսանկարը՝ snund.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter