HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ ԱԻՆ օդանավի 5-րդ չվերթով Երևան ժամանեց ևս 50 ՀՀ քաղաքացի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 1-ին՝ ժամը 13.20-ի սահմաններում Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքից Երևան ժամանեց ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության ինքնաթիռը՝ 5-րդ չվերթով Հայաստան տեղափոխելով 50 ՀՀ քաղաքացու:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Գաբրիելյանը, և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ՌԴ կողմից համատնօրեն Ս. Ազարյանն օդանավակայան էին եկել նաև նույն ինքնաթիռի հետադարձ թռիչքով Հայաստանում գտնվող ՌԴ 13 քաղաքացիներին իրենց հայրենիք ճանապարհելու համար: ՌԴ քաղաքացիները Լարսի անցակետում ծագած խնդրի պատճառով մնացել էին Վարաստանում՝ զրկված լինելով Ռուսաստան վերադառնալու հնարավորությունից:

ՌԴ ԱԻՆ օդանավը Զվարթնոցից Ռուսաստան ուղևորվեց ժամը 14.20-ի սահմաններում:

Հատուկ չվերթներով թռիչքներն իրականացվել են ՌԴ և ՀՀ կառավարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում՝ հունիսի 23-ին Լարսի անցակետում ճանապարհի փակման վերաբերյալ:

***

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին՝ ժամը 02.20-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք էր կատարել ՌԴ ԱԻՆ ինքնաթիռի 1-ին չվերթը, որը Հայաստան էր տեղափոխել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան մուտք գործելու հնարավորությունից զրկված մեր հայրենակիցներին: Երկրորդ ինքնաթիռը ժամանել էր նույն օրը՝ ժամը 07.55-ին, երրորդը` 13.48-ին, իսկ չորրորդը՝ 19.02-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter