HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու եղբայրների դանակահարություն Աջափնյակում. կրտսեր եղբայրը մահացել է, կասկածյալը՝ ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում հունիսի 30-ին երկու անձի նկատմամբ տեղի ունեցած սպանության փորձի առթիվ:

2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 23:10-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 2000 թվականին ծնված Հ. Ասիրյանը, 1988թ. ծնված Ա. Ասիրյանը և 1990թ. ծնված Ռ.Սահակյանը: Հուլիսի 1-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Հ.Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Քննությամբ պարզվել է, որ Ասիրյան եղբայրները մարմնական վնասվածքներն ստացել են Ռ.Սահակյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախնական տվյալներով՝ 2016 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևանի Հույսի ավան թաղամասում Ռ.Սահակյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, մոտեցել է Սահակ Ասիրյանին, և անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է առաջացել Ասիրյան ավագ եղբայրների և Ռ.Սահակյանի միջև։ Վերջինիս ձեռքին տեսնելով դանակ՝ նրանց է միացել նաև կրտսեր Ասիրյանը և փորձել օգնել եղբայրներին, որի ժամանակ էլ Ասիրյան եղբայրներից երկուսը դանակահարվել են, վնասվածքներ է ստացել նաև Ռ.Սահակյանը։ Տուժած 2 եղբայրներին երրորդ եղբայրը ընկերոջ ավտոմեքենայով տեղափոխել է բժշկական կենտրոն, որտեղ կրտսեր Ասիրյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր, վերցվել են նմուշներ։ Հայտնաբերվել է նաև սվին-դանակ, որով, ըստ վկաների ցուցմունքների, մարմնական վնասվածքներ են պատճառվել Ասիրյան եղբայրներին։ Հարցաքննվել են մի շարք վկաներ:


Ռ. Սահակյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ (1)

Արմենակ Եղիայեան
Երբ հայը, ի մասնաւորի արեւելահայը, այսքան մեծ վայրագութեամբ,--դուք կրնաք ըսել՝ գազանութեամբ,-- կը յօշոտէ իր հայրենակիցը՝ առանց նուազագոյն խղճահարութեան, ապա մենք այլեւս արտաքին թշնամիի պէտք չունինք դէպի կործանում դիմելու համար: Արտաքին թշնամին չէ, որ կործանեց հայը, այլ ներքին՝ սեփական ազգակիցը: Այսօր Հայաստանի մէջ իշխող բարքերը սրա լաւագոյն հիմնաւորումն են: ՀԱՅՆ Է ՀԱՅՈՒՆ ՄԵԾԱԳՈՅՆ ԹՇՆԱՄԻՆ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter