HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիճակահանություն. Ֆուտբոլի Հայաստանի առաջնությանը կմասնակցի երկու նոր ակումբ

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել Հայաստանի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի վիճակահանությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ լրատվական ծառայությունը:

Վիճակահանության արդյունքում կազմվել են հետևյալ զույգերը.

«Ալաշկերտ»-«Փյունիկ»

«Արարատ»-«Բանանց»

«Գանձասար-Կապան»-«Էրեբունի»

«Կոտայք»-«Շիրակ»

Զույգերում առաջինը նշված թիմերն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Կիսաեզրափակչում «Ալաշկերտ»-«Փյունիկ» և «Կոտայք»-«Շիրակ» զույգերի հաղթողներն առաջին հանդիպումները կանցկացնեն սեփական հարկի տակ: Եզրափակչում դաշտի տեր կհամարվի առաջին կիսաեզրափակչում հաղթած թիմը:

Այսօր որոշվել են նաև ՀՀ բարձրագույն և առաջին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա հետագայում կկազմվի առաջնության խաղացանկը:

Բարձրագույն խումբ

1. «Բանանց»

2.  «Շիրակ»

3. «Ալաշկերտ»

4. «Գանձասար-Կապան»

5. «Փյունիկ»

6. «Արարատ»

Առաջին խումբ

1. «Ալաշկերտ-2»

2. «Բանանց-2»

3. «Գանձասար-Կապան-2»

4. «Էրեբունի»

5. «Փյունիկ-2»

6. «Կոտայք»

7. «Շիրակ-2»

8. «Արարատ-2»

Լուսանկարը՝ ffa.am

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter