Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

ԵԿՄ-ն մշակույթով կզբաղվի, Մշակույթի նախարարությունը՝ ԵԿՄ-ով



Մշակույթի նախարարության եւ Երկրապահ կամավորականների միության միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Դատելով նախարարության տարածած հաղորդագրությունից՝ համագործակցությունը ենթադրում է մշակութային, ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացում, ձեռնարկների մշակում, «Պատանի երկրապահ» եւ «Երիտասարդ երկրապահ» ակումբների անդամների մշակութային, գեղագիտական եւ հայրենասիրական դաստիարակություն, հուշարձանների համատեղ պահպանություն:

Խոսելով մեր օրերում Երկրապահ կամավորականների միության առաքելությունից՝ Հասմիկ Պողոսյանը անդրադարձել է պետական խորհրդանիշների հանրահռչակման, հուշարձանների մաքրման, զորամասերում եւ մարզերում մշակութային տարբեր միջոցառումներին՝ հույս հայտնելով, որ հենց այս ծրագրերի շրջանակներում էլ կընթանա համագործակցությունը:

Փաստաթուղթը ստորագրել են նախարարը եւ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը: Հասմիկ Պողոսյանը ԵԿՄ վարչության նախագահի կողմից պարգեւատրվել է «ԵԿՄ 20 տարի» հոբելյանական մեդալով: 

լուսանկարը՝ mincult.am-ի


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ