HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էթիկայի հանձնաժողովի նախագահը «դիվերսիֆիկացնում» է իր եկամուտները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը 2015թ. ձեռք է բերել թանկարժեք բնակարան, որի արժեքը 57 մլն 600 հազար դրամ է:

Ս. Սահակյանը «Հետքին» պարզաբանեց, թե որտեղից իրեն այդքան գումար, երբ, ըստ հայտարարագրի, բացի հանձնաժողովի նախագահի և գիտամանկավարժական գործունեությունից ստացված աշխատավարձից այլ եկամուտ չունի:

2015թ. սկզբին Սիրանուշ Սահակյանն իր հաշվին ունեցել է արտարժույթով և դրամով պահվող դամական միջոցներ: Սակայն տարվա ընթացքում այդ գումարների մեծ մասը զրոյացել է: Օրինակ՝ 20,000 եվրոյից 16,000 եվրոն ծախսվել է: Ամբողջությամբ ծախսվել են նաև 7,200 դոլարն ու 23,000 շվեյցարական ֆրանկը: Բացի այդ, հանձնաժողովի նախագահը նշված տարում 5 մլն 500 հազար դրամով վաճառել է նաև իր MERCEDES-BENZ CLK 350 մակնիշի ավտոմեքենան:

Նշենք, որ Սիրանուշ Սահակյանի արտարժույթով պահվող դրամական միջոցներում շվեյցարական ֆրանկը հայտնվել է 2014 թվականից:

Բացի 9 մլն 300 հազար դրամ աշխատավարձը, որը ստացել է էթիկայի հանձնաժողովից, մոտ 600,000 դրամ եկամուտ էլ ստացել է քաղաքացիաիրավական պայմանագրերից: Սիրանուշ Սահակյանն ասաց, որ դասավանդում է ԵՊՀ-ում և Ամերիկյան համալսարանում: Այդ գումարները ստացել է գիտամանկավարժական գործունեությունից:

Էթիկայի հանձնաժողովի նախագահին հավելյալ եկամուտ է բերել նաև 70,000 շվեյցարական ֆրանկը, որը վարկ է վերցրել:

«Նվազեցված դրամական միջոցները, ավտոմեքենայի վաճառքից ստացված եկամուտը և փոխառությամբ ստացված գումարն ուղղվել է բնակարանի ձեռքբերմանը»,- ասում է Սիրանուշ Սահակյանը:

Հարցին, թե ինչու է փոխառությունը հենց շվեյցարական ֆրանկով վերցրել, այն դեպքում, երբ բնակարանը գնել է Երևանում, Սիրանուշ Սահակյանը պատասխանեց, թե իր դրամական միջոցները ոչ բոլորն են, որ պահվել է դրամով, դոլարով կամ եվրոյով:

«Ռիսկերի տեսանկյունից փոխառությունը նախընտրել եմ վերցնել ոչ թե դոլարով կամ եվրոյով, այլ ֆրանկով: Դիվերսիֆիկացնում եմ հնարավոր ռիսկերը: Այն հայեցողությունը, որ ինձ տրված է, այդ շրջանակում նախընտրել եմ փոխառությունը վերցնել ֆրանկով»,- նշում է Սիրանուշ Սահակյանը: 

Մեկնաբանություններ (7)

Մկրտումյան Ա.
Չինական յուանով և ղազախական տենգիով էլ մի քիչ վերցրու, թող կարգին դիվերսիֆիկացվի: Մի հատ դիվեսիֆիկացնող էլ կար, թողեց գնաց Մոսկվա, բայց նա միայն դոլարով էր վերցնում. Տիգրան Սարգսյանը: Ավելի լուրջ՝ դիվերսիֆիկացրու քո ստորագրությամբ ուղարկվող պաշտոնական գրությունները, թե չէ միայն հասցեատիրոջ անունն ու հասցեն ես փոխում, մնացածը նույն տաֆտալոգիան է, թե այսինչ կամ այնինչ դատավորին կարգապահական պատասխանատվության հիմքեր չկան՝ ներկայացված դիմումին ընթացք տալու համար:
vincomed
Խնդրում եմ ինձ լուսավորեք, այդ պաշտոնում որտեղից են գալիս ՛ատկատները՛: Այն ավազակ պատկամավորներից, որոնց հարցը է դրվում ՜: Կապերից՜, Հմաիչ արտաքինից՜:
nene
Ինչ էլ արագ են հարստանում ։Թե նման մակաբույծ կառույցներն ում են պետք;Հազիվ մանկավարժների սոցփաթեթը կասեցնեն;Տհաճներ։
Ա. Մկրտումյան
Փաստորեն, դու էսքանից հետո դեռ հրաժարական չես տալիս: Միհրանիկը խելամիտ վարվեց, փրկվեց: Երկրում հակակոռուպցիոն անողոք պայքար է մոլեգնում, վարչապետով, նախարարով ընկած ապօրինի հարստացած չինովնիկներ են փնտրում, ու, կարծես դեռ ոչ մեկին չեն բռնել... դու բոլոր չափանիշներով համապատասխանում ես, կտանեն, 02-ով ցույց կտան, Շամշյանն էլ կնկարի... բա արժի? Բանկում աշխատանքի կտեղավորվես, կդիվերսիֆիկացնես:
joe
This issue is peanuts. The real issue is the very top cream mafia style leadership of Armenia that are untouchable, un critiquable, uninvestigated that steal and rob the rest of Armenia and armenians at will..
Լուսիկ
Երբեւէ չեմ լսել, որ էթիկայի հանձնաժողովը ընդունի քննադատող որոշում որեւէ պաշտոնյայի նկատմամբ: Լրիվ անատամ, անիմաստ կառույց հարկատուհերի հաշվին: Երբ կառույցը կրում է ձեւական բնույթ,նա ինքնաքայքայվում է՛այլ կերպ չի կարող լինել:
Լուսիկ
Չեմ հիշում,,որ էթիկայի հանձաշժողովի կողմից հնչեցված լինի քննադատություն որեւէ պաշտոնյայի նկատմամբ: Լրիվ անատամ, անիմաստ կառւյց հարկատւների հաշվին: Երբ կառույցը չի ծառայում իր նպատակին, նա ինքնաքայքայվում է՛ ոչ մի զարմանալի բան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter