Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Դարբասում ՀՀԿ թեկնածուն ագրոնոմ է, մանկավարժ ու նախկին գյուղապետ



Դարբաս համայնքի ընտրություններում առաջադրումների վերաբերյալ «Հետք»-ի հոդվածը որոշ դարբասցիների դժգոհությունն է առաջացրել։ Հոդվածում ընդամենը նշել էինք, որ համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են գյուղի միջնակարգ դպրոցի պահակ, ՀՀԿ-ական Ռոբերտ Խաչատրյանը եւ Սիսիանի քաղաքապետի հէկում օպերատոր աշխատող, ԲՀԿ-ական Սաշա Ստեփանյանը։

Համարելով, որ հանրապետական թեկնածուի պաշտոնը նշելը մեր կողմից եղել է որոշակի վերաբերմունք արտահայտելու փորձ, Ռոբերտ Խաչատրյան «Հետք»-ի խմբագրությանը տեղեկություններ է հաղորդել իր անցած ճանապարհի վերաբերյալ։ Նա մասնավորապես հայտնում է, որ 1997 թվականից մինչեւ 2012 թվականը եղել է Դարբաս համայնքի ղեկավարը, ունի գիտնական ագրոնոմի որակավորում։

«Գերազանցությամբ ավարտելով Դարբասի դպրոցը՝ ընդունվել եմ Հայաստանի գյուղատնտեսական ինստիտուտ, ավարտելուց հետո աշխատանքի անցել Դարբասի կոլտնտեսությունում եւ գյուղխորհրդում՝ որպես գյուղատնտես, այնուհետեւ դպրոցում՝ որպես մանկավարժ։ 1997 թվականին ընտրվել եմ Դարբաս համայնքի ղեկավար եւ այդ պաշտոնին մնացել մինչեւ 2012 թվականը: Հայրս, մայրս, քույրս, եղբայրներս, կինս եւ զավակներս նույնպես ունեն բարձրագույն կրթություն»,-ասում է Ռոբերտ Խաչատրյանը:

Նա մեզ է ուղարկել նաեւ իր ատեստատն ու ինստիտուտի դիպլոմից քաղվածք՝ գերազանց գնահատականներով։

Ի դեպ, ինչպես տեղեկանում ենք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից, Ռոբերտ Խաչատրյանը 2012 թվականին գյուղապետի ընտրություններում 52 քվեի տարբերությամբ պարտվել է Մայիս Միրզոյանին, որը այս տարվա ապրիլի 4-ին զոհվել է արցախյան ճակատում, թշնամու ռմբակոծության հետեւանքով։

Նրա մահից հետո Դարբասում նշանակվել են համայնքի ղեկավարի նոր ընտրություններ, որոնք տեղի կունենան վաղը՝ հուլիսի 10-ին։


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ