HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

«Ferrero»-ն հայտնել է, որ աշխատում է Kinder-ում եղած խնդիրների վերացման ուղղությամբ

«Հետք»-ը վերջերս նյութ էր հրապարակել  որ սննդի վերահսկող գերմանական  Foodwatch կազմակերպությունը «Kinder» շոկոլադե սալիկներում հնարավոր քաղցկեղածին տարրերի  վտանգավոր քանակ էր  հայտնաբերել: 

Դրանից հետո Հայաստանի Սննդի անվտանգության պետական ծառայությունից հայտնել են, որ իրենք ուշադրության կենտրոնում են պահելու «Kinder» շոկոլադի շուրջ ծավալվող զարգացումները:

Օրերս «Kinder» շոկոլադն արտադրող «Ferrero» ընկերությունը փորձել է «պաշտպանել» իր արտադրանքը՝ նշելով, որ հնարավոր քաղցկեղածին տարրեր շրջապատում  գոյություն ունեն  ամենուր:

Ենթադրվում է, որ  այդ վտանգավոր նյութերը  (MOAHs)  շոկոլադ են ներթափանցում փաթեթավորվող թղթի տպագրաներկից, ինչն էլ երկրորդական վերամշակումից առաջացող ապրանք է:

Պաշտպանելով իր արտադրանքը՝ «Ferrero» - ն  նշել է, որ հանքային յուղերը  մեզ շրջապատող միջավայրում համատարած են. «Այդ յուղերը կարող են սնունդի մեջ ներթափանցել  շատ տարբեր եղանակներով»:

«Ferrero» ընկերությունը նաև հայտնել է, որ այժմ իրենք աշխատում են MOAH քանակը նվազեցնելու ուղղությամբ. մասնավորապես՝ տեխնիկական  այլ լուծումներ են փնտրում:

Շոկոլադ արտադրողը  վստահեցրել է սպառողներին, որ իրենք աշխատում են օրենքի շրջանակներում, ինչպես նաև  կոչ է արել մատակարարման շղթայի մի շարք ընկերություններին աջակցել  իրենց ՝  նվազեցնելու հնարավոր վնասակար նյութերի քանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter