HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է նվազել Vivacell-MTS-ի շահույթը. պաշտոնական պատասխան

Ինչպես ավելի վաղ գրել ենք, Հայաստանում բջջային կապի օպերատորների՝ շուկայում զբաղեցրած դիրքի, շահույթի ու հարկերի մասին հոդվածում, «Ղ-Տելեկոմ» ընկերության (ապրանքանիշը՝ Vivacell-MTS) շահույթն այս տարվա առաջին եռամսյակում 2015թ. նույն ժամանակաշրջանի համեմատ գրեթե կիսով չափ կրճատվել է։

«Հետք»-ի հարցմանը, թե ինչու է կրճատվել շահույթը, Vivacell-MTS-ից պատասխանել են. «Գործառնական ծախսերի 3%-ով նվազումը չէր կարող փոխհատուցել գործառնական եկամուտների 16% նվազումը՝ արդյունքում հանգեցնելով մինչև հարկումը շահույթի 49% նվազման»։

Շահույթի նվազման վերաբերյալ ընկերության պատասխանում այսքանից ավելին չի նշվում։  Փոխարենն ընկերության հաշվետվություններից տեղեկանում ենք, որ այս տարվա առաջին եռամսյակում Vivacell-MTS-ի գործառնական եկամուտը կազմել է  ավելի քան 14,1 մլրդ դրամ, իսկ գործառնական ծախսերը՝ մոտ 8,5 մլրդ դրամ։ 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ թեև ծախսերը կրճատվել են մոտ 3%-ով, սակայն եկամուտները նվազել են ավելի քան 16%-ով։ Այսինքն՝ ընկերության շահույթը կիսով չափ կրճատվել է, քանի որ եկամուտներն ավելի մեծ տեմպերով են նվազել, քան ծախսերը։ Բայց թե ինչու են նվազել եկամուտները,  չի նշվում։ Ենթադրվում է, որ պատճառներից մեկը բաժանորդների թվի նվազումն է, սակայն որքանով է դա ազդել եկամուտների կրճատման վրա, դժվար է ասել։

Իսկ հարցին՝  որքան է կազմել շահույթը հարկումից հետո, ընկերությունից պատասխանել են, որ այդ ցուցանիշի վերաբերյալ տվյալները չեն հրապարակվում եռամսյակային կտրվածքով:

լուսանկարը` mts.am-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter