HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Միքայել Նազարյանն արդեն 30 ժամ է՝ գտնվում է ոստիկանության Աշտարակի բաժանմունքում

Փաստաբանների պալատի անդամ Հայարփի Սարգսյանը ահազանգում է՝ իր վստահորդին՝ Միքայել Նազարյանին  24 ժամից ավել անազատության մեջ պահելու և իր աշխատանքը խոչընդոտելու մասին։

«Երեկ առավոտյան` 07։00-ի սահմաններում ոստիկանները գնացել են Միքայել Նազարյանի  բնակարան՝ նրան փնտրելու։ Սակայն Միքայելը տանը չի եղել, և ոստիկանները բերման են ենթարկել Միքայելի հորը և եղբորը։ Այնուհետև՝ ժամը 08։00-ի սահմաններում Միքայելին գտել են Աշտարակում բնակվող իր բարեկամի տանը և բերման ենթարկել Աշտարակի  ոստիկանական բաժին։ Ինչպես հասկացա, Միքայելի եղբորն ու հորը բաժին են տարել, որպեսզի Միքայելին գտնեն կամ Միքայելը պարտադրված ներկայանա ոստիկանական բաժին, քանի որ նրան գտնելուց նրանց ազատ են արձակել»,- նշում է Հայարփի Սարգսյանը

Երեկ՝ 11։00-ի սահմաններում, Միքայելը զանագարել է Հայարփի Սարգսյանին՝ խնդրելով գալ և փաստաբանական աջակցություն ցուցաբերել։ Փաստաբանը արդեն  13։00-ին ներակայացել է Աշտարակի ոստիկանական բաժին, սակայն մինչ այժմ նրան թույլ չեն տալիս հանդիպել իր վստահորդին։  Փաստաբանի տեղեկություններով՝ Միքայելին ոստիկանական բաժնում պարզաբանել են, որ բերման են ենթարկել, որպեսզի Երևան չգնա։ Սարգսյանի հետ միայն հանդիպման է եկել Աշտարակի ոստիկանության բաժնի պետը (այդպես է ներկայացնել, նշում է փաստաբանը-հեղ.), ով ցանկացել է զրուցել փաստաբանի հետ, սակայն Սարգսյանը հրաժարվել է, նշելով՝  բաժին է եկել իր վստահորդին աջակցություն ցուցաբերելու, ոչ զրուցելու համար։ Այնուհետ  բաժնի պետի բարկացել և վերադարձել է բաժին, որից հետո 5-6 ոստիկաններ մոտեցել են փաստաբանին՝ փորձելով ձեռքերը ոլորել և դուրս բերել ոստիկանության շենքի տարածքից։

Փաստաբանը երեկ ահազանգել է մարդու իրավունքների գրասենյակին՝ տեղեկացնելով իրավիճակի մասին, ժամեր անց ՄԻՊ-ի գրասենյակից հետ են զանգահարել և տեղեկացրել, որ ոստիկանական բաժնից փոխանցել են, որ Միքայել Նազարյանն այնտեղ է գտնվում գողության կասկածանքով: Րոպեներ անց Աշտարակի ոստիկանության աշխատակիցները փաստաբանի հետ զրույցում հերքել են այդ տեղեկավությունը՝ նշելով, որ իրենք նման բան որևէ մեկին չեն հաղորդել։

Փաստաբանն այս պահին փաստաթղթեր է պատրաստում, որպեսզի իր՝ փաստաբանական աշխատանքը խոչըդոտելու մասով բողոք ներկայացնի Աշտարակի ոստիկանական բաժնի պետի դեմ և կարծում է՝ սա է պատճառը, որ Միքայել Նազարյանին մինչ այս պահը ազատ չեն արձակում՝ վախենալով իրենց դեմ ներկայացվող բողոքից։

Սարգսյանը մինչ այժմ որևէ լուր չունի, թե երբ են ազատ արձակելու Միքայելին և կարծում է, որ մինչ այժմ կամայական վերաբերմունք են ցուցաբերում Միքայել Նազարյանի նկատմամբ՝ ոտնահարելով նրա իրավունքները, քանի որ արդեն 30 ժամ է՝ նա որևէ կարգավիճակ չունի, իսկ ըստ օրենքի, նման պարագայում, անձին ազատ են արձակում՝ բերման ենթարկելուց  3 ժամ անց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter