HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մարալիկի ոստիկանապետը սպառնացել է Մնացական Ալեքսանյանին

Երեկ բերման ենթարկված Մնացական Ալեքսանյանին քիչ առաջ զանգահարել է Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի ոստիկանապետ Է. Հովհաննիսյանը, ով առավել հայտնի է Շոթա անվամբ և հորդորել՝ որևէ ցույցի չմասնակցել, հասարակական ակտիվություն չցուցաբերել։

«Սկզբում ինձ զանագահարեց Մարալիկի (Անիի տարածաշրջան-հեղ․) ոստիկանական բաժանմունքից ոստիկան Զատիկյանը,  հետաքրքրվեց, թե այժմ որտեղ եմ գտնվում, ինչ եմ անում, ասացի՝ Երևանում եմ, շարունակեց՝ թե Մարալիկի մեր տանը մարդ չկա՞, պատասխանեցի, որ արդեն մեկ տարի է բնակություն ենք հաստատել Երևանում։ Հասկացա, որ ցանկանում են որևէ բան ճշտել, խնդրեցի կոնկրետ ասել, թե ինչու է զանգահարել, ասեց՝ հիշում ես, քեզ մի հատ թուղթ էր պետք աշխատանքի ընդունման համար, ուզում էի իմանայի՝ վերցրե՞լ ես, ասեցի՝  հա, բայց էդ թուղթը ինձ մեկ տարի առաջ էր պետք։ Խնդրեցի՝ կոնկրետ ասել զանգի նպատակը և ով է նրան հրահանգել ինձ զանգահարել։ Հասկանալով, որ անիմաստ է խոսակցությունը երկարացնում, ասեց՝  ես հիմա բաժնի պետի սենյակն եմ ու պետը ուզում է հետդ խոսա։ Հետո պետը վերցրեց, սկսեցի էլի հետաքրքրվել, թե այս պահին կոնկրետ որտեղ եմ, ում հետ և ինչ եմ անում, ասեցի Երևանում եմ ու այլ բան չունեմ ավելացնելու։ Տեղեկացրեց՝ հետս բան ունի խոսելու, ասեցի՝ ասեք, պատասխանեց, թե Մարալիկ կգաս, կխոսենք, ասեցի ես մեկ ամիս չեմ գալու, ինքն էլ հորս համարը ուզեց։ Հասկանալով, որ որևէ բան չեմ ասում, հարցրեց՝ էս ամեն ինչի մեջ կաս, ասում եմ՝ ինչ ամեն ինչ, պատասխանում ա՝դե ինչ-որ երկրում կատարվում ա, դրա մեջ կա՞ս , պատասխանեցի՝ չէ ոչ մի բանի մեջ էլ չկամ, շարունակեց՝ թե մասնակցո՞ւմ ես էս ցույցերին, պատասխանեցի՝ այո, հեգնալից ու կոպիտ ձայնով շարունակեց, թե՝ լավ չես անում էլի, ես կզանգեմ հորդ կխնդրեմ, որ քեզ չթողի ցույցերի ու ակցիաների մասնակցել»։

Քիչ առաջ Մնացականի հորը զանգահարել է ոստիկանապետ Հովհաննիսյանը և ասել՝ եթե մեկ ժամվա ընթացում, առավելագույնը մինչ օրվա ավարտը, Մնացականը Երևանը չլքի մոր հետ, հատուկ ջոկատայինները գալու են և Մնացականին, մոր հետ Երևանից դուրս տանեն։ Սակայն Մնացականը նշում է՝ չի պատրաստվում լքել Երևանը և այսօր էլ մասնակցելու է կայանալիք ցույցին։

Լուսանկարը՝ Մնացական Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter