HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լարված իրավիճակ Ազատության հրապարակում (տեսանյութ)

Դիանա Ղազարյան

Քիչ առաջ Ազատութան հրապարակից  բերման ենթարկեցին Դավիթ Սանասարյանին, Սիփան Փաշինյանին  եւ մի խումբ քաղաքացիների, ովքեր հավաքվել էին հանրային քննարկման: Քննարկում էին իրենց հետագա եւ ներկա քայլերը։ Դավիթ Սանասարյանն առաջարկեց քայլերթով հասնել Էրեբունի:

Նրան մոտեցավ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը և Դավիթ Սանասարյանին հորդորեց քայլերթ չանել, ասելով` այսօր այդ օրը չէ: Սակայն րոպեներ անց ոստիկանները հարձակվեցին Սանասարյանի վրա եւ բռնի ուժով նստեցրին ոստիկանական մեքենան։ Քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ բախումներ տեղի ունեցան: Ոստիկանները քաղաքացիներին թույլ չեն տալիս առաջ շարժվել:

Ազատության հրապարակ ժամանեց նաև ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Վերջինս հորդորեց քաղաքացիներին չգնալ Էրեբունի ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք, քանի որ դա զուր լարվածություն կհաղորդի իրավիճակին: Հունան Պողոսյանը նշեց, որ այս պահին նորմալ և բնականոն բանակցություններ են ընթանում ՊՊԾ գնդի տարածքը զավթած քաղաքացիների հետ: Նա նաև նշեց, որ գնդի տարածքում գտնվող մարդկանց հետ որևէ հատուկ միջոցառում այս պահի դրությամբ նախատեսված չէ իրականացնել:

Հունան Պողոսյանը քաղաքացիներին հորդորում է վերադառնալ Ազատության հրապարակ: 

Լրացում: Ազատության հրապարակում ոստիկանները բռնի ուժով ոստիկանական մեքենա են նստեցրել քաղաքացիներ Արտակ Գևորգյանին և Գարիկ Յավրումյանին: Նրանց խոսքով` մեքենայում ոստիկաններն իրենց նկատմամբ կիրառել են բռնություն` հարվածելով մարմնի տարբեր մասերին: 

Քիչ առաջ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը խոստացավ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր քաղաքացիներին: 

Ֆոտոպատմությունը` այստեղ

տեսանյութը` Հրանտ Գալստյանի

Մեկնաբանություններ (2)

Dzmitry
Ребята, что у вас там происходит?
Հայկ
Ովքեր են․․․Դավիթ Սանասարյան, Սիփան Փաշինյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter