HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրությունների միջազգային դիտորդական առաքելություն

Խորհրդարանական Ընտրություններ Հայաստանի Հանրապետություն

25 մայիսի 2003թ.

Հայտարարություն նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ

Երեւան, 26 մայիսի, 2003թ. - Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելությունը (ԸՄԴԱ) մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունների համար` դա ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) միավորյալ ձեռնարկումն է:

Սույն հայտարարությունը նախնական հայտնաբերումների եւ եզրակացությունների վերաբերյալ ընծայվում է նախքան արդյունքների հայտարարումը եւ վերջնական հաստատումը, ընտրության օրվա բողոքների եւ բողոքարկումների գործընթացների ավարտը եւ ընտրության օրվա հայտնաբերումների հիմնավոր վերլուծությունը:

Հայտարարությունը չի վերաբերում Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, որը նույնպես տեղի ունեցավ մայիսի 25-ին, սակայն չդիտարկվեց ԸՄԴԱ-ի կողմից:

Նախնական Եզրակացություններ

Չնայած մայիսի 25-ի խորհրդարանական ընտրությունները անցյալ նախագահական ընտրություններից հետո հատկանշվեցին բարելավումներով քարոզարշավի եւ լրատվամիջոցների լուսաբանման առումով, դրանք չհամապատասխանեցին ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին մի քանի կարեւոր առումներով` ներառյալ ձայների հաշվարկի կեղծումները, դիտորդների եւ վստահված անձանց նկատմամբ սպառնալիքները եւ զինվորականների քվեարկության ժամանակ քվեի գաղտնիության խախտումը:

Բարելավումները կրկնեցին նման դեպքերի զարգացումը նախորդ 1998թ.-ի նախագահական ընտրությունից հետո 1999թ.-ի խորհրդարանի ընտրությունների հաջորդումը, որոնք նույնպես չհամապատասխանեցին միջազգային չափանիշներին: Երկրի ղեկավարությունից պահանջվում է ավելի մեծ վճռականություն, որպեսզի հետագա ընտրությունները համապատասխանեն միջազգային չափանիշներին: Ցավալի է, բայց մահաբեր հրաձգությունները մթագնեցին համեմատաբար հանգիստ ընտրությունների օրը: Դեպքը տեղի ունեցավ միջազգային դիտորդների ներկայությամբ:

Ընտրությունների դրական ասպեկտներն են.

Բազմազան ընտրություն էր առաջարկվել համամասնական ընտրակարգով;

Կուսակցությունները, դաշինքները եւ թեկնածուներն ըմբոշխնեցին հավասար քարոզչության հնարավորությունները;

Հանրային հեռուստատեսությունը հիմնականում ապահովեց մրցակիցների հավասարակշիռ լուսաբանումը հավասար պայմանների ներքո;

 Պետական պաշտոնյաների հայտարարությունները, որոնք կոչ արեցին հանդուրժող գտնվել եւ դատապարտեցին ընտրական խախտումները` ներդրում հանդիսացան ակտիվ եւ էականորեն խաղաղ ընտրարշավում;

Ընտրողների ցուցակները բարելավված էին բազմաթիվ համայնքներում;

Առաջին անգամ Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը (ԿԸՀ) հրահանգեց Ընտրատարածքային Ընտրական Հանձնաժողովներին (ԸԸՀ) հրապարակել` ըստ ընտրատեղամասերի, նախնական արդյունքները թե համամասնական, եւ թե մեծամասնական ընտրակարգերով, ինչպես պահանջում է օրենքը;

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովը (ԿԸՀ-ը) նույնպես հայտարարեց նախնական արդյունքները տրոհված ըստ յուրաքանչյուր տեղամասի, սրանով իսկ կատարելով ԸՄԴԱ-ն կարեւոր առաջարկությունը;

Կառավարական պաշտոնյաները եւ քաղաքական կուսակցությունների առաջնորդները կառուցողական մոտեցում ցույց տվեցին ԸՄԴԱ-ի նկատմամբ; եւ

Տեղական դիտորդները եւ վստահված անձինք մեծ թվով ներկա գտնվեցին ընտրատեղամասերում:

Սակայն, թերությունները մի քանի հիմնական ասպարեզներում մնացին, ներառյալ`

Հիասթփությունը եւ վստահության պակասը ընտրական գործընթացի նկատմամբ, որն արտացոլվեց ընտրողների մասնկացության զգալի նվազեցմամբ;

Մեծ թվով ընտրատարածքներում գոյություն չունեցող մրցակցությունը;

Զիջվորների քվեարկության գաղտնիությունը, մասնավորապես զինվորների քվեարկության;

Շարունակվող ոչ-միատեսակությունը եւ հստակ կապի պակասությունը հաստատությունների միջեւ` ընտրացուցակների կազմման հարցում;

Ձախողումը ընտրական օրենսդրության միանման եւ հետեւողական կիրառման երաշխավորման հարցում;

Ընտրողական խստությունը թեկնածուների գրանցման գործընթացում;

 Ուշացած եւ ոչ ճշգրիտ որոշում կայացնելը ԿԸՀ-ի կողմից;

Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների կամայական նշանակումները;

Առանձին բռնությունների դեպքեր քարոզարշավի ընթացքում, որոնք առաջացել են որոշ ընտրատարածքներում առկա լարվածությունից;

Որոշ կուսակցությունների եւ թեկնածուների կողմից ապրանքների եւ ծառայությունների մատուցում եւ խոստումներ;

 Կանանց լրջորեն նվազեցված ներկայացվածությունը որպես թեկնածուներ ընտրարշավի կառույցներում; եւ

Ականավոր թեկնածուի ինքնաբացարկը ընտրության օրը` սպառնալիքների պատճառաբանությամբ:

Ընտրական օրենսգիրքը հիմնականում ապահովեց հիմք ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար: Սակայն ընտրական հանձնաժողովների ձեւավորման բանաձեւի կատարումը չարդարացրեց ընտրությունների պատշաճ կազմակերպման ակնկալիքները: Այն բաց էր չարաշահումների համար եւ թերի էր վստահության առումով: Սա վատթարացավ ընտրատեղամասերում կուսակցությունների եւ թեկնածուների վստահված անձանց գործունեության չափազանց սահմանափակումներով:

Ընտրության օրը դիտորդները դրական գնահատական տվեցին քվեարկությանը տեղամասերից շատերում: Չնայած նրան, որ խնդիրները ինչպիսիք են սպառնալիքները եւ ոչ լիազորված անձանց ներկայությունը եւ զինվորականների քվեարկության գաղտնիությունից շեղումները շարունակվում էին դիտարկվել:

Չնայած մանրամասն առաջարկությունները կզետեղվեն վերջնական հաշվետվության մեջ, հետեւյալ հիմնական հարցերը պետք է արձագանք ստանան:

Ընտրական խախտումներ կատարած անձանց պատասխանատվության ենթարկումը:

Ընտրական հանձնաժողովների կազմը եւ լիազորությունները;

Ընտրատեղամասերում չափից ավելի սահմանափակումները կուսակցության եւ թեկնածուի ներկայացուցիչների նկատմամբ;

Բողոքելու եւ բողոքարկելու երկիմաստ եւ ոչ արդյունավետ գործընթացները;

Անվավեր ձայների ընդգրկումը այն ձայների քանակի հաշվարկման մեջ, որոնք համապատասխանում են համամասնական ընտրակարգում 5% -ի շեմին; եւ

Թերի իրավական պահանջը, որպեսզի երկուսն էլ` թե նախնական եւ թե վերջնական արդյունքները, հրապարակվեն ԿԸՀ-ի կողմից ըստ ընտրատեղամասերի: Սույն առաջարկությունների կատարման ընթացքում կարեւոր տարր կարող է լինել օրենքի վերանայումը:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական գնահատականը կախված կլինի, ինչ-որ չափով, աղյուսակավորման, բողոքների լուծման եւ արդյունքների հայտարարության գնահատամից, ինչպես նաեւ այն թե ինչ ձեւով իշխանությունները կհետեւեն Շահումյանում (Արարատի մարզ) տեղի ունեցած բռնության դեպքին: ԸՄԴԱ-ը կշարունակի հետեւել գործընթացին եւ մտադիր է վերադառնալ երկիր հետագա խորհրդակցությունների համար` նախքան ընտրությունների մասին վերջնական եզրակացություններ կազմելը:

ԵԱՀԿ-ը եւ Եվրախորհուրդը պատրաստ են աջակցել իշխանություններին եւ Հայաստանի քաղաքացիական հասարակությանը հաղթահարել մնացած արգելքները լիակատար ժողովրդավարական ընտրություններին հասնելու ճանապարհին եւ հիմնվել այն բարելավումների վրա, որորնք արդեն իսկ նվաճվել են:

ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՈՒՄՆԵՐ

Նախադրյալները

1991թ.-ին Հայաստանում անկախություն հայտարարելուց հետո, մայիսի 25-ին տեղի ունեցած ընտրությունները չորրորդն էին, եւ առաջինը` 2001թ. հունվարին Հայաստանի Եվրախորհրդին միանալուց հետո: Նախորդ ընտրությունները Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների միջազգային չափանիշներին չէին համապատասխանում:

1999թ.-ի մայիսին տեղի ունեցած վերջին խորհրդարանական ընտրություններից ի վեր, Հայաստանի քաղաքական պատկերը մեծ վերադասավորումներ է ապրել: Այս վերադասավորման հիմնական պատճառը 1999թ.-ի հոկտեմբերի 27-ին խորհրդարանի վրա գործած հարձակումն էր, որի արդյունքում սպանվեցին խորհրդարանի խոսնակը, վարչապետը եւ վեց այլ նախարարներ կամ պատգամավորներ: Սա հանգեցրեց երկու համագործակցող կուսակցությունների` «Հանրապետական կուսակցության» եւ «Հայաստանի Ժողովրդական Կուսակցության» պառակտմանը «Միասնություն» իշխող դաշինքում, ինչի արդյունքում «Հայաստանի Ժողովրդական Կուսակցությունը» մտավ ընդդիմություն:

Այլ փոփոխությունների թվում է համագործակցության ավարտը «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի կուսակցությունների միջեւ եւ երկու կուսակցությունների պառակտումը այն չորսից, որոնք 1999թ.-ին համամասնական ցուցակով տեղեր գրավեցին խորհրդարանում: Հետագա վերադասավորումը, որն առաջացավ 2003թ.-ի նախագահական ընտրությունների արդյունքում, երբ մարտի 5-ի ընտրություններում Ստեփան Դեմիրճյանին Ռոբերտ Քոչարյանի (գործող նախագահի եւ վերջնական հաղթողի) դեմ ընտրապայքարում սատարող կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին գնացին միավորյալ ուժերով` որպես «Արդարություն» դաշինք:

Օրենսդրական դաշտը

Ազգային Ժողովի 131 անդամներն ընտրվում են համաձայն համախառն ընտրական համակարգի: Յոթանասուն հինգ տեղեր բաշխվում են համամասնական հիմունքներով այն կուսակցություններին եւ դաշինքներին, որոնք մեծամասնական ընտրակարգով հավաքում են ողջ ձայների ավելի քան 5%-ը: Հիսունվեց պատգամավորներ ընտրվում են միամանդատ մեծամասնական ընտրատարածքներում` մեկ փուլային մեծամասնական ընտրակարգով: 2002թ. հուլիսին Ընտրական Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում, այս բաղադրությունը նախկին խորհրդարանի ճիշտ հակառակն է, որում կար 75 մեծամասնական եւ 56 համամասնական տեղ:

Չնայած գրանցված ընտրողների թիվն ըստ ընտրատարածքի չի կարող տարբերվել ավելի քան 15%-ով, օրենքը չի հատկանշում ընթացակարգ, ըստ որի կհաշվարկվեն փաստացի տարբերությունները:

Ընտրական օրենսդրությունը ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու համար հիմք ապահովում է: Սակայն, Ընտրական Օրենսգիրքը պահանջում է հետագա բարելավումներ, մասնավորապես, կուսակցությունների քաղաքական շահերի եւ էլ ավելի թափանցիկ ընտրական հանձնաժողովների արդյունավետ հավասարակշռությունը երաշխավորելու ուղղությամբ: Մի քանի երկիմաստ դրույթների նույնպես պետք է անդրադառնալ: Առաջնահերթ թերությունները վերաբերում են բողոքների եւ բողոքարկումների ընթացակարգերին, որոնք հստակ չեն եւ չեն համապատասխանում Քաղաքացիական Դատավարության Օրենսգրքին: Ընտրական Օրենսգրքի հետագա ասպեկտները պրակտիկորեն իրագործելի չեն` ներառյալ պետական պաշտոնյաների հեռանալը պաշտոնից թեկնածու լինելու կամ այլ կերպ քարոզարշավի ընթացքում ակտիվ լինելու դեպքում:

 Ընտրությունների կազմակերպումը

Ընտրությունները կազմակերպված էին եռաստիճան ընտրական վարչակազմի կողմից. ԿԸՀ-ը, 56 ԸԸՀ-րը եւ մոտ 1885 ՏԸՀ-եր:

ԿԸՀ-ը, ԸԸՀ-րը եւ ՏԸՀ-րը բոլորը բաղկացած են իննը անդամից: ԿԸՀ-ում եւ ԸԸՀ-րում երեք անդամ անմիջապես նշանակվում են Նախագահի կողմից եւ մեկական անդամ` 1999թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո հաստատված յուրաքանչյուր վեց խորհրդարանական ֆրակցիաների կողմից: Այսքանից միայն երկուսն են մնացել անեղծ անցյալ խորհրդարանի աշխատանքի ժամկետի ընթացքում: ՏԸՀ-ի անդամները նշանակվում են որպես յուրաքանչյուր առանձին ԸԸՀ-ի անդամի ներկայացուցիչ:

Չնայած հանձնաժողովի անդամության բանաձեւը անպայման չէ, որ պրոբլեմատիկ լինի, այն չի ապահովում բավական քաղաքական հավասարակշռությունը այս ընտրությունների ընթացքում եւ հանգեցրեց այն բանին, որ թեկնածուներից եւ քաղաքական կուսակցություններից շատերը անվստահություն արտահայտեցին ընտրական վարչակազմի օբյեկտիվության, անկողմնակալության եւ թափանցիկության նկատմամբ: Անշուշտ, որպես մանիպուլյացիաների հետեւանք, ՏԸՀ-րից շատերի կազմը չարտահայտեց այն քաղաքական ներկայացուցչությունը, որը նախատեսված էր օրենքով: Բոլոր հանձնաժողովներում երեք ղեկավարական պաշտոններից (նախագահը, նախագահի տեղակալը եւ քարտուղարը) շատերը Նախագահական նշանակումներ էին:

Հիմնականում, ԿԸՀ-ի որոշումները մանրամասնած էին անբավարար ձեւով: Որոշ դեպքերում ԿԸՀ-ը չկարողացավ երաշխավորել օրենքի հետեւողական եւ թափանցիկ կիրառումը` այդ թվում ուրվագծել թեկնածուների գրանցման հստակ պարտավորությունները: ԿԸՀ-ը հետեւողական չէր նաեւ Ընտրական Օրենսգրոի մեկնաբանման մեջ, օրինակ` ընտրատեղամասերում մեկից ավելի թափանցիկ քվեատուփեր թույլ տալու առումով:

ԿԸՀ-ից պահանջվում էր անդրադառնալ ընտրական գործընթացի այն թերություններին, որոնք նշված էին Սահմանադրական Դատարանի վերջին հայտնաբերություններում: Սակայն, դրանց առնչվող ԿԸՀ-ի նոր որոշումները բողոքների եւ բողոքարկումների ընթացակարգերի վերաբերյալ համապատասխան ձեւով չէին երաշխավորում վիճաբանությունների ազնիվ, արդյունավետ եւ թափանցիկ լուծումը:

Ընտրություններից երեք օր առաջ ԿԸՀ-ի նախագահը հրահանգներ տվեց ԸԸՀ-րին գործել համաձայն իրենց իրավական պահանջների` հրապարակել նախնական արդյունքներն ըստ ընտրատեղամասերի: Մայիսի 26-ին ԿԸՀ-ը հայտարարեց նախնական արդյունքները ըստ ընտրատեղամասերի, դրանով իսկ կատարելով նախորդ ԸՄԴԱ-ների կարեւոր առաջարկությունը: Դրական զարգացում հանդիսացավ այն, որ ԿԸՀ-ը որոշեց շարունակել կիրառել թափանցիկ քվեատուփեր: Սակայն, ԿԸՀ-ի այս եւ այլ հիմնական որոշումներ եւ հրահանգներ ուշ տրվեցին, ԸԸՀ-րին հաղորդվեցին ոչ թե գրավոր այլ բանավոր կերպով` ինչպես օրինակ քվեաթերթիկների հաշվման գործընթացի մասին հրահանգը:

Չնայած այն բանին, որ Ընտրական Օրենսգիրքն արգելում է վստահված անձերի եւ հավատարմագրված դիտորդների իրավունքների սահմանափակումը, ԿԸՀ-ի 2002թ.-ի օգոստոսի որոշումը սահմանափակում է նրանց ազատ շարժումը ընտրատեղամասի ներսում: Սա հակասում է վստահված անձերի հնարավորությանը դիտարկելու քվեարկության եւ հաշվման գործընթացները եւ նվազեցնում թափանցիկությունը:

Ընդհանուր առմամբ, ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-րից մեծ մասը ավարտեցին ընտրությունների պատրաստությունները ժամանակին: Արտահայտելով բաց լինելու պակասը որոշում ընդունելու գործընացում, վարչական որոշումները մեծամասամբ ընդունվում էին ԿԸՀ-ի ժողովներից դուրս: ԿԸՀ-ի որոշումների վերաբերյալ իրավական պահանջը` դրանք երեք օրվա ընթացքում հրապարակելու մասին, կատարվեց ոչ հետեւողականորեն: Սակայն, ԿԸՀ-ի բոլոր նիստերը բաց էին վստահված անձերի եւ դիտորդների համար եւ լայնորեն լուսաբանվեցին լրատվամիջոցների կողմից:

Համատարած կերպով փոխարինվեցին եւ տեղափոխվեցին ՏԸՀ-րի այն անդամները, որոնք զբաղվել էին ընտրությունների կազմակերպմամբ նախագահական ընտրության ժամանակ: Ոչ մի ընտրական պաշտոնյա, համենայնդեպս, պատասխանատվության չենթարկվեց այդ ընտրության ընթացքում տեղի ունեցած հաստատված խախտումների համար:

ՏԸՀ-րի կազմում մեծ փոփոխությունները նշանակում էին, որ շատերն անփորձ էին ընտրությունները կազմակերպելու համար եւ սա ազդեցություն ունեցավ իրենց գործունեության վրա մեծ թվով տեղամասերում:

Ընտրողների գրանցումը

Ինչպես նախորդ ընտրություններում, ընտրացուցակների ճշտությունը մնաց մտահոգիչ: Ընտրացուցակները կազմվել են տեղական մարմինների կողմից, եւ ոչ մի կենտրոնացված քաղաքացիական կամ ընտրողների գրանցման համակարգ չկա, որպեսզի ստուգումներ կատարվեն համայնքի սահմաններում հնարավոր բազմակի մուտքագրումների ուղղությամբ: ԸՄԴԱ-ը ստացավ հայտարարություններ Հայաստանի հաստատությունների միջեւ ոչ կատարյալ համագործակցության վերաբերյալ` համոզվելու համար, որ մահացածների մասին գրառումներն պատշաճ ձեւով ոչնչացվել են: Անճշգրիտ տվյալները քվեարկողների ծննդյան թիվ/ամսաթվի վերաբերյալ հանգեցրեց այն հայտարարություններին, որ քվեարկողների գրանցումներն օգտագործվում են արդյունքներն աղավաղելու նպատակով: Այնտեղ, որտեղ ընտրացուցակները փակցվել էին ՏԸՀ-րում, ընտրողները կարողացան ուղղել անհատական տվյալները: Այն անձիք, որոնք չէին գտնում իրենց անունները ընտրացուցակներում կրկին հնարավորություն ունեցան դիմել դատարան քվեարկության թույլտվություն ստանալու համար: Միջազգային դոնորների օժանդակությամբ քաղաքացիական հասարակության օգտակար ջանքերը հանգեցրեցին զգալի դրական բարելավումների մի շարք համայնքներում:

Քվեացուցակները նաեւ ընդգրկել էին մեծ թվով քաղաքացիներ, որոնք ապրում են արտերկրում: Չնայած այդպիսի քաղաքացիներն իրավունք ունեին մնալ ընտրացուցակներու որպես մշտական բնակիչներ եւ ընտրողներ, ընտրության օրը չարաշահումների մասին համատարած հայտարարություններ եղան: Հայկական դեսպանատների եւ հյուպատոսարանների մոտ երեսունհինգ ընտրատեղամասերն ապահովեցին արտերկրում գտնվող հայերի քվեարկության հնարավորությունը:

Համաձայն պաշտոնական տեղեկատվության, 2.317.945 ընտրողներ գրանցվել են համամասնական եւ 2.280.557 մեծամասնական ընտրակարգերի համար:

Կուսակցությունների եւ թեկնածուների գրանցումը

Տասնյոթ քաղաքական կուսակցություններ եւ չորս ընտրական դաշինքներ, որոնք ներառում էին ավելի քան 1.000 թեկնածու, գրանցվել էին ԿԸՀ-ի կողմից ազգային համամասնական ցուցակով ընտրվելու համար: Մոտ 380 թեկնածու գրանցվել էին ԸԸՀ-րի կողմից` մեծամասնական ընտրակարգի համար: Հետագա հրաժարականները, ընդհուպ մինչեւ մայիսի 15` վերջին ժամկետը, եւ սահմանափակ թվով գրանցումից հանելու դեպքերը, ընտրության օրը թողեց ընդհանուր թվով 272 մեծամասնական թեկնածուներ:

Ոչ մի մեծամասնական ընտրատարածք չարտացոլեց ազգային համամասնական ցուցակի ընտրապայքարը: Անկուսակցական թեկնածուները թվով գերազանցում էին քաղաքական կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուների ընդհանուր թիվը, բայց պարզ էր, որ դրանցից ոմանք կապ են ունեցել կուսակցությունների հետ: Բազմաթիվ թեկնածուներ «տեղական ճանաչում ունեցող» դեմքեր էին` հաճախ գործարար համայնքից, եւ որոշ դեպքերում մրցակցությունը արտացոլեց տեղական պայքարը:

Մի շարք պոտենցիալ մեծամասնական թեկնածուների գրանցումը մերժվեց ԸԸՀ-րի կողմից կամ նրանք դուրս հանվեցին գրանցումից` ձախողելով օրենսդրական պահանջներին համապատասխան գործելը, չնայած այդ պահանջները կիրառվեցին ոչ հետեւողական կերպով: Բազմաթիվ դեպքերում թեկնածության պահանջները կիրառվել են ընտրողական ձեւով` արգելքներ ստեղծելով թեկնածուների մասնակցության համար: ԸԴԱ-ը հետեւեց առաջին ատյանի դատարան ներկայացված քսաներկու բողոքներից, որոնցից յոթը հանգեցրին թեկնածուների գրանցմանը կամ վերականգնմանը:

ԿԸՀ-ը մերժեց միայն մեկ թեկնածուի գրանցումը համամասնական մրցակցությունում: Մերժումը բողոքարկվեց եւ դատարանի կողմից համարվեց չեղյալ` ինչը վերականգնեց թեկնածուին: Այս դեպքն արտացոլեց անհետեւողականությունը գրանցման գործընթացում. նույն անձի գրանցումն արդեն մերժվել էր որպես մեծամասնական թեկնածու ԸԸՀ-ի կողմից, որն պահպանվել էր մեկ այլ դատարանի որոշման համաձայն:

Մեկ պոտենցիալ թեկնածու երկու մրցակցությունների համար` Արամ Կարապետյանը, դուրս հանվեց գրանցված թեկնածուների ցուցակներից հինգ տարվա բնակչության պահանջը չբավարարելու հիման վրա: ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-ը օժանդակ տեղեկատվություն ստացան Հայաստանի Ոստիկանության կողմից: Պրն. Կարապետյանը նախկինում բավարարել է տասնամյա բնակչության պահանջը, որպեսզի գրանցվի որպես Նախագահի թեկնածու: Չնայած մանրամասները մնում են չպարզված, ԸՄԴԱ-ը անհամապատասխանություն է նկատում Ընտրական Օրենսգրքի եւ Քաղաքացիական Օրենսգրքի դրույթների միջեւ:

Քարոզարշավը

Ընտրական քարոզարշավը հիմնականում տեղի ունեցավ հանգիստ մթնոլորտում եւ անցավ, մասնավորապես համամասնական մրցակցության ընթացքում, առանց որեւէ քարոզարշավի հնարավորությունների զգալի անհավասարությունների մասին ահազանգերի: Ակտիվ քարոզարշավ տեղի ունեցավ ողջ երկրի տարածքում, երեւան բերելով պաստառներ եւ հանրահավաքներ: Առանձին դեպքեր եղան, երբ հասարակական միջոցներն օգտագործվեցին որեւԷ կոնկրետ կուսակցության կամ թեկնածուի օգտին: Ընտրության նկատմամբ հետաքրքրությունը համեմատաբար ցածր էր` վերջերս տեղի ունեցած Նախագահական ընտրության ընթացքում ապրած հիասթափությունների պատճառով:

Մեծամասնական մրցակցության գրեթե քարրորդ մասն ուներ միայն երկու կամ նույնիսկ մեկ թեկնածու: Չնայած մեկ-թեկնածուական «ընտրությունները» զրկում են քվեարկողներին ընտրությունից, երկու-թեկնածուական մրցակցությունն անընդունելի աստիճանի սահմանափակում է քվեարկողի ընտրությունը: Որոշակի տեղանքներում դա բխեց համայնքի իշխող առաջնորդների շահերին հավակնելու դժկամությունից: Բացի գրանցման հետ կապված դժվարություններից, գրանցված մեծամասնական թեկնածուների մոտ 30%-ը ինքնաբացարկ հայտնեցին: Ինքնաբացարկները հայտարարվեցին ամբողջ քաղաքական սպեկտրից: Պատճառներն ընդգրկում էին կուսակցությունների եւ թեկնածուների միջեւ եղած համաձայնությունները; այն հայտարարությունները, որ դրանցից որոշը կաշառքի կամ միջամտության շնորհիվ են եղել, չհաստատեվցին:

Նախընտրական լարվածությունը բարձր էր որոշ մեծամասնական ընտրատարածքներում, ինչը արտացոլում էր տեղական պայքարները: Դիտորդները հայտարարություններ ստացան Լոռվա մարզի Ալավերդի քաղաքում եւ Սյունիքում ընտրողներին մասնավոր թեկնածուներին սատարելու հարկադրումների վերաբերյալ, սակայն ոչ մի պաշտոնական բողոք չի արձանագրվել: Երեք ընտրատարածքներում` Արարատում, Աբովյանում եւ Սեւանում հարձակումներ են տեղի ունեցել թեկնածուների շտաբերի վրա; Սեւանում երկու մրցակից թեկնածուների շտաբեր տարբեր ժամանակ հարձակումների են ենթարկվել: Սյունիքի մարզում ԸԸՀ-ի անդամի վրա նույնպես ֆիզիկական հարձագում է եղել: ԿԸՀ-ը հայտարարություն հրապարակեց` խստորեն դատապարտելով ընտրությունների հետ առնչվող բոլոր բռնությունները եւ կոչ արեց ընտրությունների մասնակիցներին հանդուրժողականություն ցուցաբերել:

Որոշ կուսակցություններ խախտեցին Ընտրական Օրենսգիրքի դրույթները, որն արգելում է քաղաքացիներին ապրանք կամ անվճար ծառայություն մատուցել կամ խոստանալ նախընտրական շրջանում: ԸԴԱ-ի կողմից ստացված բողոքներում զետեղված էին «նվերների» բաշխումը, վառելիքի, սննդամթերքի եւ համակարգիչների տեսքով, ճանապարհների ասֆալտապատումը եւ բնակելի շենքերի վերանորոգումը: Չնայած նման բողոքներից մի քանիսը պաշտոնապես ներկայացվել էին ընտրական լիազորված անձանց, ԿԸՀ-ը եւ ԸԸՀ-րը հիմնականում ձախողեցին բողոքի օրենքին համապատասխանությունը ուսումնասիրելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Ընտրական Օրենսգիրքն արգելում է բարեգործությունների ընդգրկումն ընտրական քարոզարշավում: Հրազդանում տեղական բարեգործական կազմակերպության եւ թեկնածուի ընտրարշավի համընկում տեղի ունեցավ, ինչպես նաեւ քաղաքացիների անձնագրերի ձեռքբերում բարեգործական պաշտոնյաների կողմից: Հայտարարություններ եղան ձայների համատարած գնման մասին, սակայն դրանք հիմնավորված չէին:

 Լրատվական միջոցները

Որպես ողջունելի զարգացում` համեմատած 2003թ.-ի նախագահական ընտրության հետ, հանրային հեռուսստատեսությունը հիմնականում կատարեց իր օրենսդրական պարտականությունը` տրամադրել համամասնական ընտրակարգով մրցակցող բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին ազատ եթերաժամ հավասար պայմաններով: Հեռուստատեսությունը նաեւ տրամադրեց քարոզարշավի լայնածավալ անկողմնակալ լուսաբանում լավագույն ժամանակ հեռարձակվող լրատվական եւ վերլուծական ծրագրերում: Սակայն, ընտրություններից երկու շաբաթ առաջ երկու կառավարական կուսակցությունների լուսաբանումը դարձավ ավելի կողմնակալ: Իբրեւ դրական զարգացում, հասարակական հեռուստատեսությունը բազմատեսակ է դարձրել իր եթերը` տարբեր կուսակցությունների առաջատար թեկնածուների միջեւ բանավեճերի եւ երկխոսությունների հնարավորություն ստեղծելով:

Դիտորդական առաքելության կողմից դիտարկված մասնավոր հեռուստատեսությունները մեծամասամբ լուսաբանել են Ռոբերտ Քոչարյանին սատարող կուսակցությունների գործունեությունը: Ողջ հանրապետությունում հեռարձակող երկու մասնավոր հեռուստաալիքները` «Պրոմեթեւսը» եւ «Արմենիան» իրենց փրայմթայմ նորությունների 60%-ը` նշանակալիորեն դրական հակումով տրամադրել էին Օրինաց Երկրին, Ռամկավար Ազատական Կուսակցությանը, ՀԺԱՄ-ին, ՀՅԴ-ին եւ Հանրապետական կուսակցությանը: Ի հակադրություն դրա, Արդարություն դաշինքը եւ Ազգային Միաբանություն Կուսակցությունը ստացել են յուրաքանչյուրը փրայմթայմ նորությունների լուսաբանման [ընդհանուր ժամանակից] մոտավորապես մեկական տոկոս` հիմնականում չեզոք բովանդակությամբ: Մեկ այլ մասնավոր հեռուստաալիք` ԱԼՄ-ն, նախապատվություն է տվել ինչպես քանակական (33%) այնպես էլ որակական առումով հեռուստաալիքի սեփականատեր մեծամասնական, ինչպես նաեւ համամասնական ընտրակարգերով առաջադրված թեկնածու Տիգրան Կարապետյանի գլխավորած Ժողովրդական կուսակցությանը: Դրական զարգացումը այն է, որ հեռուստատեսությամբ թեկնածուների միջեւ մի շարք բանավեճեր տեղի ունեցան:

Պետության կողմից հովանավորված մեծագույն օրաթերթը «Հայաստանի Հանրապետությունը» բացահայտորեն աջակցություն է ցուցաբերել Հանրապետական կուսակցությանը, նրան տրամադրելով քարոզարշավի լուսաբանման 21 % հիմնականում դրական հակումով: Ի հակադրություն դրա, օրաթերթը «Արդարություն» դաշինքին տվել է մոտավորապես հավասար քանակությամբ չեզոք եւ բացասական հղումներ: Մասնավոր տպագիր լրատվամիջոցները բազմազան կարծիքներ են առաջարկել, սակայն հիմնականում աջակցել են որոշակի քաղաքական կուսակցություն, դաշինքի կամ թեկնածուի` կախված իրենց քաղաքական հակումից: 24-ժամյա լռության ժամանակաշրջանը ընտրության նախօրեին խզվեց «Հայոց Աշխարհի» կողմից երկու թեկնածուների հետ հարցազրույց հրապարակելով:

Բողոքները եւ բողոքարկումները

Ընտրության հարցերի հետ առնչվող բողոքներ կարող են արձանագրվել թեկնածուների, վստահված անձերի կամ ընտրողների կողմից` ընտրական հանձնաժողովների հետ: Բողոքների վերաբերյալ որոշումները նույնպես կարող են բողոքարկվել ավելի բարձր հանձնաժողովում, կամ առաջին ատյանի դատարանում: Չնայած շատ հիմնավոր բողոքներ արձանագրվել էին ընտրական հանձնաժողովների կողմից նախընտրական շրջանում, դատարանները շատ ավելի ակտիվ դեր խաղացին նախորդ ընտրություններում, հատկապես թեկնածուի գրանցման վերաբերյալ վիճաբանությունների առումով: Չնայած պահանջներին, ԸՄԴԱ-ին չտրամադրվեց ԿԸՀ-ի կողմից ընտրության նախորդ օրը ստացած բողոքների մանրամասն ցուցակը:

Կանանց Մասնակցությունը

Կանայք շատ ցածր թվով են ներկայացված կառավարությունում, ընտրովի մարմիններում եւ քաղաքական կուսակցությունների ղեկավարություններում: Բացի այդ, Հայաստանի անկախության հռչակումից հետո համամասնական ցուցակներում կանանց ընդգրկվածությունը անընդհատ նվազել է: Այս ընտրություններում կանայք կազմել եմ մեծամասնական թեկնածուների միայն 4%-ը եւ համամասնական ցուցակների 15%-ը: Քաղաքական կուսակցությունների մեծամասնությունը կատարեց իր պարտականությունը ապահովել ցուցակներում կանանց 5% մասնակցություն տեղադրելով նրանց անհաղթելի դիրքերում: Միայն երեք կուսակցություն առաջադրել է կանանց առաջին տաս թեկնածուների շարքում եւ միայն մեկը կանանց բաշխել է հավասարապես ամբողջ ցուցակով մեկ: Քաղաքական կուսակցությունների առաջնորդների մեծամասնությունը, հատկապես Երեւանից դուրս, հետարքրքված չէ խրախուսել կանանց մասնակցությունը քաղաքական կյանքում:

Նկատի ունենալով, գրանցված կին թեկնածուների փոքր քանակը, անհավանական է, որ ազգային ժողով ընտրված կանանց թիվը 3% կազմող ներկա մակարդակից զգալիորեն ավելանա: Որոշ քաղաքական կուսակցություններ ունեն կանանց թեւ եւ քարոզարշավի ընթացքում մի շարք կուսակցություններ ջանքեր գործադրեցին արձագանքելու կանանց հուզող խնդիրներին, այդ թվում` կանանց խորհրդաժողովների կազմակերպման միջոցով: Այնուամենայնիվ, բազմաթիվ կանայք առարկում են քվեի միջոցով կանանց մասնակցության գաղափարը` իբրեւ վերադարձ կոմունիստական ժամանակաշրջանին, երբ կանայք ավելի մեծ թվով էին ներկայացված օրենսդիր եւ գործադիր մարմիններում:

Տեղական Դիտորդները

 Քսանութ տեղական դիտորդական խմբեր հավատարմագրվեցին ԿԸՀ-ի կողմից ընտրությունը դիտարկելու համար: Ամենահիմնավոր տեղական դիտարկման ջանքեր գործադրվեցին «Ընտրությունը քոնն է» կողմից, որը դիտարկեց նախընտրական շրջանը եւ ընտրության օրը դիտորդներ բաշխեց մոտ 700 ընտրատեղամասեր` տեղակայված ողջ երկրով: Մյուս խմբերը կենտրոնացած էին ընտրության հատուկ տարրերի վրա, ինչպիսիք են լրատվամիջոցների մոնիտորինգը, կամ հաշմանդամ անձանց համար մատչելիությունը:

Ընտրության Օրը եւ Ձայների հաշվումը

Ընտրության օրը հիմնականում հանգիստ էր, սակայն մթագնվեց մահաբեր հրաձգությամբ Շահումյանի (Արարատի մարզ) ընտրատեղասում, ինչը նաեւ բերեց այլ մարդկանց մարմնական վնասվածքների: ԸՆԴԱ-ի ի դիտորդները ներկա էին միջադեպին: Բռնության առանձին դեպքեր են արձանագրվել նաեւ բազմազան այլ տեղամասերում, ներառյալ` քաշքշուկը 0272 տեղամասում: Ազգային Ժողովի Արտաքին գործերի կոմիտեի նախագահը ինքնաբացարկ հայտարարեց ԸԸՀ 45-ում որպես մեծամասնական թեկնածու, հայտարարելով սպառնալիքի մասին: Դիտորդները հաստատեցին մեկ ձայների գնման դեպք ԸԸՀ 43-ում: Հանրության ցածր հետաքրքրվածությունը քարոզարշավի նկատմամբ հանգեցրեց քվեարկողների մասնակցության նվազեցմանը: Այնուամենայնիվ մեր դիտորդների կողմից այցելած տեղամասերից մոտ 90 % -ում քվեարկությաունը գնահատվել է որպես դրական եւ կամ չնչին խնդիրներով: Միջին հաշվով 10 վստահված անձիք ներկա էին յուրաքանչյուր ընտրատեղամասում, իսկ տեղական դիտորդները ներկա էին այցելած ընտրատեղամասերի ավելի քան կեսում: Շարունակելի խնդիրները ներառում էին սպառնալիքներ (3%), ոչ լիազորված անձանց ներկայություն (10%) եւ զինվորականների կողմից բաց քվեարկություն 0256 տեղամասում:

Նշանակալից խնդիրներ դիտարկվեցին հաշվման գործընթացում դիտարկված ընտրատեղամասերից ավելի քան 30% -ում: Դրանք ընդգրկեցին արձանագրությունների կեղծումներ (ՏԸՀ 0378, 0347), քվեաթերթիկների լցոնում (ՏԸՀ 0272 , 0385), քվեաթերթիկների առեւանգում (ՏԸՀ 0272) եւ չհաշված քվեաթերթիկների հեռացում ՏԸՀ-ի անդամի կողմից (ՏԸՀ 0266): Ոչ լիազորված անձիք ներկա էին դիտարկված ընտրատեղամասերի գրեթե 20%-ում: Բազմաթիվ հաշվումների ընթացքում գործընթացներին վատ էին հետեւում, անհամապատասխան չափանիշներ էին կիրառվում քվեաթերթիկներն անվավեր ճանաչելու համար, իսկ վստահված անձանց եւ դիտորդներին մերժեցին գործընթացի պարզ տեսադաշտ ապահովել:

Դիտորդները նաեւ նկատեցին ուշացումներ հաշվման մեկնարկից առաջ: Որոշ ընտրատեղամասերում հաշվման գործընթացները դիտարկվեցին որպես խառնված եւ խաոտիկ: ԸՏՀ-րի նախագահները մի քանի դեպքերում մերժեցին միջազգային դիտորդներին տրամադրել արձանագրություններ արդյունքների մասին:

Միջազգային դիտորդների նկատմամբ լուրջ սպառնալիքներ տեղի ունեցան աշխատանքի ընթացքում (ԸԸՀ 29), ինչը նրանց անվտանգությունը դրեց հարցի տակ, չնայած այն բանին, որ ԸՆԴԱ-ը նախազգուշացրել էր իշխանություններին, որ տարածքներում ակնկալվում են բռնություններ եւ սպառնալիքներ: Մի շարք տեղամասերում դիտարկվեցին վստահված անձանց նկատմամբ սպառնալիքների կիրառումներ, այդ թվում ԸԸՀ 0813-ում մի լուրջ միջադեպ:

Սույն հայտարարությունը թարգմանված է անգլերենից: Միեւնույն է անգլերեն տարբերակը մնում է միակ պաշտոնական փաստաթուղթը:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՎ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 Ընտրությունների Միջազգային Դիտորդական Առաքելությունը (ԸՄԴԱ) Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների համար` դա ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական Հաստատությունների եւ Մարդու Իրավունքների Գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) եւ Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) միավորյալ ձեռնարկումն է: Դեսպան Ռոբերտ Լ. Բարրին (ԱՄՆ) ղեկավարեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների Դիտորդական Առաքելությունը, պրն. æովաննի Քեսսլերը(Իտալիա)` խորհրդարանի անդամ, ղեկավարեց ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը եւ Լորդ Ռասսըլ-æոնսթընը (ՄԹ) ղեկավարեց ԵԽԽՎ պատվիրակությունը:

Սույն հայտարարությունը հիմնված է այն հայտնաբերումների վրա, որոնք արվել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ԸԴԱ-ի Երեւանում 28 եւ Հայաստանի յոթ մարզային կենտրոններում տեղակայված դիտորդների կողմից` բաշխված ապրիլի 25-ից, եւ 180 դիտորդներ ԵՀԱԿ-ի 25 անդամ-երկրներից, որոնք ընտրության օրը զեկուցում էին մոտ 1.885 ընտրատեղամասերի 700-ից: ԵԱՀԿ ԽՎ պատվիրակությունը բաղկացած էր 9 խորհրդարանական դիտորդներից 5 ԵԱՀԿ-ի անդամ-երկրներից: ԵԽԽՎ-ի պատվիրակությունը բաղկացած էր 16 խորհրդարանական դիտորդներից 9 Եվրախորհրդի անդամ-երկրներից:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը կընծայի վերջնական հաշվետվությունը այս ընտրությունների վերաբերյալ գործընթացի ավարտից մեկ ամիս հետո:

ԸՄԴԱ-ը ցանկանում է իր երախտիքը հայտնել Հայաստանի Հանրապետության Արտաքին Գործերի Նախարարությանը, Հայաստանի Ոստիկանությանը, Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովին, Ազգային Ժողովին եւ այլ իշխանությունների եւ զրուցակիցների Հայաստանում` դիտարկումների ընթացքում ցուցաբերած համագործակցության համար: ԸՄԴԱ-ը նույնպես շնորհակալ է ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակին եւ ԵԱՀԿ-ի անդամ-երկրների դեսպանատներին, եւ հյուպատոսարաններին:

Հետագա տեղեկատվության համար խնդրում ենք դիմել հետեւյալ հեռախոսահամարներով`

Դեսպան Ռոբերտ Լ. Բարրի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ԸԴԱ-ն ղեկավար, Երեւանում`

 հեռ. (+374 -1-599-281);

Յենս-Հագեն Էշենբախեր, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի խոսնակ (+48-603-683-122), կամ Էնդրյու Բրյուս, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրության խորհրդատու, Վարշավայում (+48-22-520-0600);

Յան Յուրեն, ԵԱՀԿ ԽՎ Մամուլի խորհրդատու, Կոպենհագենում (+45-21-606-380);

Վլադիմիր Դրոնով, Միջխորհրդարանական համագործակցության բաժանմունքի, ԵԽԽՎ (+33-670-162-848):

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Ընտրությունների Դիտորդական Առաքելություն

«Արմենիա» հյուրանոց, 3-րդ հարկ Ամիրյան փ. 1, Երեւան, 375010

 Հեռ. +374-1-599-281 Ֆաքս. + 374 -1- 599-282 e-mail: [email protected]

05/03

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter