HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

«Դինամո»-ի երկրպագուները մարզադաշտում բախում են հրահրել

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտ»-ը այսօր Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում անցկացրեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը։

Առաջին խաղում «Ալաշկերտը» մրցակից Թբիլիսիի «Դինամո»-ին զիջել էր 2։0 հաշվով, եւ, ինչպես ձեւակերպել էր թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, այդքանից հետո Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ դուրս գալը հրաշք կլիներ։

Երեւանյան թիմի ֆուտբոլիստները հրաշք այդպես էլ չգործեցին, եւ խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Վրացական ակումբը անցավ հաջորդ փուլ, որտեղ նրա մրցակիցն է Խորվաթիայի Զագրեբ քաղաքի «Դինամո»-ն։ Իսկ «Ալաշկերտ»-ը ներքին առաջնությանը կնախապատրաստվի։

Խաղը դիտելու նպատակով Թբիլիսիից Երեւան էր ժամանել վրացի երկրպագուների մոտ 50 հոգանոց խումբ, որի անդամների մի մասը՝ ակնհայտորեն ալկոհոլի ազդեցության տակ։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերը «Ալաշկերտ»-ի երկրպագուներին հայհոյանքներ ուղղեցին, պլաստիկե շշեր շպրտեցին նրանց ուղղությամբ։ Հայ երկրպագուները վրացիներին պատասխանեցին հայհոյանքներով, եւ ոստիկաններին մեծ դժվարությամբ հաջողվեց կանխել հնարավոր անկարգությունները։

Վրացի երկրպագուներից մեկը վնասվածք ստացավ, եւ նրան օգնություն ցուցաբերեցին շտապօգնության բժիշկները։ Երկրպագուն այն պահին, երբ անցնում էր մարզադաշտի արեւմտյան տրիբունայի կողքով, միջնամատ ցույց տվեց «Ալաշկերտ»-ի երկրպագուներին։

Մարզադաշտում տեղի ունեցածը արձանագրվեց ՈՒԵՖԱ-ի պատվիրակի կողմից, եւ, ամենայն հավանականությամբ, ակումբները, կամ միգուցե միայն Թբիլիսիի «Դինամո»-ն, դրամական տույժի կենթարկվեն։

[gallery id=590]

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter