HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արտ լաբորատորիա» խմբի անդամ Արթուր Պետրոսյանին մեքենայով տարել են անհայտ ուղղությամբ

Հուլիսի 20-ին՝ ժամը 00:12-ին անհայտ անձիք Տիգրան Մեծ պողոտայից «Արտ լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամ Արթուր Պետրոսյանին եւ նրա հետ զբոսնող մեկ անձի ուժով մտցրել են մեքենայի մեջ եւ տարել անհայտ ուղղությամբ։ Արթուրի ընկերները չեն կարողանում պարզել, թե որտեղ են տարել տղաներին։ Մեզ չհաջողվեց ոստիկանության թեժ գծի միջոցով ստանալ տեղեկություն այն մասին, թե արդյոք քաղաքացիներին տարել են ոստիկանության բաժանմունք:

Նարեկ Սարգսյանը «Հետք»-ին է տրամադրել տեսանյութ, որտեղ երևում է մեքենայի պետհամարանիշը՝ 34 UP 673։

12:33 Քիչ առաջ Դավիթ Ստեփանյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրեց, որ «Արթուր Պետրոսյանը տանն է՝ նորմալ վիճակում․ բռնության չի ենթարկվել»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter