
Շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ
Հուլիսի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 22 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 380 կրակոց, այդ թվում դիպուկահար հրացաններից 45 անգամ: Այս մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը ևշարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել