HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրակոցներ ընտրությունների օրը

Մայիսի 25-ի երեկոյան ժամը 20:40-ին Արարատի մարզի Շահումյան գյուղում` թիվ 24 ընտրատարածքում հրազենից սպանվել է շահումյանից Վրեժ Ավետիսյանը, վիրավորվել տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ու «Արդարություն» դաշինքի վստահված անձը։

ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ նշված է. «Մայիսի 25-ի երեկոյան, ժամը 21։05-ի սահմաններում Արարատի մարզի ոստիկանության բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Շահումյան գյուղից լսվում են ավտոմատ կրակահերթի ձայներ։

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը եւ պարզել, որ ժամը 20։40-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ Տարզան Ենոքյանը գյուղի միջնակարգ դպրոցի բակում հանդիպել է իր հետ նույն օրը վիճաբանության մեջ մտած համագյուղացի Վրեժ Ավետիսյանը, եւ առանց նախնական զրույցի, իր մոտ գտնված ավտոմատից կրակահերթ արձակել նրա ուղղությամբ։

Ավետիսյանը մահացել է, իսկ Շահումյանի գյուղապետ Նվեր Կարապետյանը ստացել է մարմնական վնասվածք։ Մարմնական վնասվածքներ են ստացել նաեւ դպրոցի բակում գտնվող 24/0652 տեղամասի նախագահ Ռոզա Ստեփանյանը եւ «Արդարություն» դաշինքի վստահված անձ Ռաֆիկ Օհանյանը»։

Տարզան Ենոքյանի վրա ատրճանակով կրակ է բացել ընտրական տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանը: Տ.Ենոքյանը վիրավորվել է: Առգրավվել է նրա ԱԿ տեսակի ավտոմատը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter