HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժիրայր Սեֆիլյանին արգելել են տեսակցել կնոջը

Այսօր Նանոր Սեֆիլյանին արգելել են տեսնել ամուսնուն` Ժիրայր Սեֆիլյանին: Այս մասին քիչ առաջ «Հետք»-ին հայտնեցին «Նոր Հայաստան» շարժումից: 

«Հետքը» զրուցեց Նանոր Սեֆիլյանի հետ: «Երեկ Ժիրայրի փաստաբան Տիգրան Հայրապետյանն ասաց, որ, ճիշտ է, արգելանք է դրվել Ժիրայրի տեսակցությունների վրա, բայց ընտանիքի անդամների հետ կարող է հանդիպել: Ես էլ գնացի «Վարդաշեն», բայց ասացին, որ չեմ կարող տեսնել ամուսնուս»,-պատմեց Նանոր Սեֆիլյանը` նշելով, որ մինչ այդ ամսական երկու անգամ մեկժամյա տեսակցություն է ունեցել ամուսնու հետ: Նա նշեց, որ հինգշաբթի օրվանից չի կարողացել նաև հեռախոսով խոսել ամուսնու հետ. «Կարծում եմ` արգելանք կա նաև հեռախոսազանգերի վրա: Ամեն ինչ անում են, որ ինֆորմացիոն բլոկադայի մեջ պահեն Ժիրայրին»: 

Նանոր Սեֆիլյանը պատմեց նաեւ, որ այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ի դիմաց ավտոմատավոր աշխատակիցներ է տեսել: «Բերդի դրսի դռները միշտ բաց էին լինում, բայց այսօր փակ էին, երկու ավտոմատավորներ էլ կանգնած էին դիմացը»,-ասաց Նանոր Սեֆիլյանը:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի տեսակցությունների արգելքը սահմանվել է ՀԿԳ ավագ քննիչ Ամրամ Մագինյանի որոշմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter