HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆելիքս Հայրապետյանը ցույց տվեց ձեռքերի վնասվածքները

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ֆելիքս Հայրապետյանը գրավոր դիմել է ՄԻ պաշտպանի գրասենյակ` նշելով, որ հուլիսի 18-ին ոստիկանական զորքերի վարչական շենք տանելիս իր նկատմամբ ոստիկանները բռնություն են կիրառել: ՄԻՊ գրասենյակում նրան հորդորել են դիմել դատաբժշկի: Սակայն քաղաքացին դատաբժշկական փորձաքննություն անցնել հրաժարվել է։ «Նախկինում էլ ի պաշտպանություն քաղբանտարկյալների քաղաքացիական ակցիաների ժամանակ իմ հանդեպ բռնություն են կիրառել, բայց քանի որ չեմ հավատում հայաստանյան դատարաններին, հրաժարվել եմ դիմել դատաբժշկի»,-ասաց Ֆելիքս Հայրապետյանը` ցույց տալով ձեռքերի վնասվածքները:

«Մեր դատարանների հետ գործ ունենալը ինքնին հանցագործություն է, ժամանակը ափսոս է, բայց ուրիշ ճանապարհ չկա, քանի որ որոշել ենք բողոքել մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»,-մեզ հետ զրույցում ասաց Ֆելիքս Հայրապետյանը: Նա կապ է հաստատում վերջին օրերին ոստիկանության բաժիններ բռնությամբ բերման ենթարկված այլ քաղաքացիների հետ եւ չի բացառում, որ ՄԻԵԴ կդիմեն խմբով:

   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter