HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց Խորենացի փողոցում գտնվող քաղաքացիների նկատմամբ

Այս պահին իրավիճակը խիստ լարված է մայրաքաղաքի Խորենացի փողոցում, որոշակիորեն՝ նաեւ Սարի թաղում։

Խորենացի փողոցում ժամը 21:50-ի սահմաններում, ոստիկանների կազմած պատնեշի մոտ ցուցարարները պահանջում էին իրենց կողմից բերված սնունդը փոխանցել ՊՊԾ գնդի տարածք
ում գտնվող խմբին։

Ոստիկանները նրանց հնարավորություն չտվեցին, ինչից հետո ցուցարարները գրոհեցին մահակներով ու վահաններով զինված ոստիկաններին։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ կիրառեց ցուցարարների ուղղությամբ, այդ թվում՝ արցունքաբեր գազեր, ինչի արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։ 

Ցուցարարներն իրենց հերթին քարեր նետեցին սաղավարտներով ու մահակներով պաշտպանված ոստիկանների ուղղությամբ։ Բախումը շարունակվեց մոտ 20 րոպե։ 

Տեղեկություններ են պտտվում, որ ոստիկանները փողոցի այլ հատվածներում ծեծել են մի քանի ցուցարարների: Բախումների վայրում այս պահին աշխատում է շտապօգնության մի քանի բրիգադ։

Այժմ ցուցարարների հետ է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Նա քաղաքացիներին կոչ արեց վայր դնել քարերը, չնետել ոստիկանների ուղղությամբ։ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է հաղթի իր սիրով ու հաղթանակի կամքով։

տեսանյութերը՝ Նարեկ Ալեքսանյանի (1) և Հակոբ Պողոսյանի (2)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter