HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրողներն ու արվեստագետները պահանջում են կոնֆլիկտը լուծել բացառապես խաղաղ բանակցություններով

«Սասնա ծռեր» խումբը քաղաքական ապստամբություն է բարձրացրել, որի պահանջը հնչում է արդեն տարիներ: Իշխանությունների կողմից կատարվող անօրինականությունները, թալանը, հանցավոր ու ապաշնորհ կառավարման հետևանքով ժողովրդի աղքատացումը, արդարադատության բացակայությունն ու անարդարության մթնոլորտը՝ գումարած ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների ու մտավորականների կողմից մշտապես Հայաստանը ապոկալիպտիկ գույներով նկարագրելը՝ Հայաստանը կործանվում է և այլն (կարծես խոսքերը միայն իշխանության հետ առևտրի համար են), անխուսափելիորեն մարդկանց մղելու էին մի օր զենք վերցնել: Իսկ ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի տագնապալի դարձավ մթնոլորտը, որ այս իշխանությամբ իրոք երկիրը կանգնում է փլուզման եզրին: 

Ուրեմն, եթե հանցագործություն է եղել, ապա պատասխանատուներին քաղաքական համակարգում փնտրեք՝ և' իշխանության, և' ընդդիմադիր ներկայացող կուսակցությունների, նաև հանրային դերակատարում ունեցող կազմակերպությունների ու անհատների մեջ: Այն մտավորականներն ու քաղաքական գործիչները, ովքեր զրպարտում և մեղադրում են ապստամբներին, հիմք են ստեղծում արնահեղության համար՝ ազատելով իշխանության ձեռքերը: 

Իշխանությանը զսպելու համար անհրաժեշտ է ցույց տալ, որ իրենց որևէ ուժային գործողություն դատապարտվելու է:

Այժմ ես իմ համերաշխությունն եմ հայտնում ապստամբներին և պահանջում իշխանություններից, որ կոնֆլիկտը լուծվի միայն ու բացառապես խաղաղ բանակցություններով, որքան ջանք ու ժամանակ էլ դրա համար անհրաժեշտ լինի»:

Սարգիս Հովսեփյան՝ գրող, սցենարիստ

Վիոլետ Գրիգորյան՝ գրող

Շագա Յուզբաշյան, կինոգետ

Վահան Իշխանյան՝ գրող, լրագրող

Կարեն Անտաշյան՝ գրող

Աննա Դավթյան՝ գրող, թարգմանիչ

Գեմաֆին Գասպարյան՝ գրող

Հասմիկ Սիմոնյան՝ գրող

Վահրամ Դանիելյան՝ գրականագետ

Աշոտ Գաբրիելյան, գրող

Արփի Ոսկանյան, գրող

Սագո Արեան՝ գրող, լրագրող

Թոնդրակ՝ գրող, պատմաբան

Կարինե Աշուղյան՝ բանաստեղծ

Վահե Բուդումյան՝ արձակագիր, արվեստագետ

Արամ Մամիկոնյան, գրող

Լուսինե Եղյան՝ գրող

Սոնա Մնացականյան, գրականագետ

Մերի Երանոսյան՝ սոցիոլոգ

Բյուրակն Իշխանյան՝ գիտնական

Աննա Դավթյան-Գևորգյան՝ արևելագետ, թարգմանիչ

Լուսինե Խառատյան՝ ազգագրագետ

Կարեն Ղարսլյան՝ գրող

Վահե Օհանյան՝ պրոդյուսեր

Անուշ Քոչարյան՝ գրող, լրագրող

Հովհաննես Թեքգյոզյան՝ գրող, դրամատուրգ

Մկրտիչ Մաթևոսյան՝ նկարիչ, հրատարակիչ

Ծովինար Չիլինգարյան` բանաստեղծ, թարգմանիչ

Գայանե Այվազյան` պատմաբան

Անահիտ Ղազարյան՝ արվեստաբան

Շաքէ Ամիրեան՝ լրագրող

Քրիստինե Արմենակյան՝ լրագրող

Լիլիթ Ալեքս՝ սոցիոլոգ

Գևորգ Թումանյան՝ բանաստեղծ

Անի Ասատրյան՝ արվեստագետ

Հայկ Ֆելեքյան՝ թարգմանիչ

Թագուհի Ղազարյան՝ գրականագետ

Սիրանույշ Օհանյան՝ գրող

Մանե Գրիգորյան` բանաստեղծ, մշակութաբան

Հայտարարությունը բաց է բոլոր միանալ ցանկացողների համար

Մեկնաբանություններ (14)

Սիրանուշ
Միանում եմ
Հրաչ Մարտիրոսյան
Հրաչ Մարտիրոսյան՝ հայերենագետ
Հրաչյա Մելիք-Սարգսյան
Հրաչյա Մելիք-Սարգսյան ` Գրող
ominac
Երեսուն տարի է որ պետութիւն ըսուածը ոստիկանութեան օգնութեամբ ընկճած է ժողովուրդը։ Երեսուն տարի է ի՞նչքան բան խաղաղ պայմանները փոխած են, որ այսօրուայ ձեր կոչը փոխէ։ Այս տեսակ կոչերով դուք կը պատճառաբանէք ձեր անտարբեր մնալը երկրի խնդիրներու նկատմամբ։ Երեսուն տարուայ մէջ ինչեր փոխուած կըլլար երկրին մէջ եթէ խաղաղ լուծումներով կարելի ըլլար երկրի առաջխաղացումը։ Ով որ կաշառք առնելու կողմը նստած է, երկիրը կը սիրէ, ով որ կաշառք տալու կողմն է, կատէ։ Երեսուն տարին երկար ժամանակ է որ կոչերով բան մը ըլլար։ Շարժելու ատենը եկաւ, տակաւն կը յայտարարէք։
Սամվել Հովասապիան
Միանում եմ հայտարարությանը, գրող թարգմանիչ
Մերուժան
Մեկնաբանությունը...Գրող կամ արվեստագետ չեմ,միանում եմ կոչին:
Կարեն Հովհաննիսյան
Կարեն Հովհաննիսյան՝ ֆիզիկոս
Գէորգ Կաաս
Միանում եմ հայտարարությանը: Գէորգ Կաաս - գրող
Աշոտ Հովսեփյան
Միանում եմ հայտարարությանը: Աշոտ Հովսեփյան՝ գրող
Աշոտ Հովսեփյան
Միանում եմ հայտարարությանը: Աշոտ Հովսեփյան՝ գրող
Հրաչյա Մելիք-Սարգսյան
Հրաչյա Մելիք-Սարգսյան ` Գրող
Հայկ Հարոյան
Միանում եմ։ Հայկ Հարոյան՝ հադարակ հայ։
Աննա Շահնազարյան
Ես էլ եմ միանում կոչին։
Աշոտ
Ինչպե՞ս կարելի է միանալ հայտարարությանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter