Շաբաթ, 22 սեպտեմբերի

Լրագրողը կարծում է, որ իրեն քաղաքացիական հագուստով ոստիկաններ են ծեծել



Այս գիշեր ժամը 03։00-ից 03։25-ի ժամանակահատվածում Տիգրան Մեծի պողոտայի «Հայէկոնոմբանկի» մոտ ծեծի է ենթարկվել iravaban.net լրատվամիջոցի լրագրող Գևորգ Թոսունյանը: Գևորգը «Հետքին» պատմեց, որ դեպքի վայրում էր հայտնվել Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման և դրան վերաբերելի դեպքերը լուսաբանելու նպատակով:
Լրագրողը կարծում է, որ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են եղել: «Նախ նրանց ուղղությամբ քարեր էին նետում մի քանի ցուցարարներ, որոնց ակցիայի ժամանակ տեսել էի, հետո այդ անձինք բոլորը համակարգված էին գործում, ամրակազմ էին: Ինչպես ինձ ծեծողներին, այնպես էլ այնտեղ հավաքված մի քանի անձանց, չեմ տեսել մինչ այս տեղի ունեցած ակցիաների ժամանակ։ Այդ մարդիկ պահանջում էին իրանց դեմքը չնկարել ու ասում էին, որ լուսանկարչական ապարատի չիպը իրենց տամ: Ես վստահեցնում էի, որ իրենց դեմքը չեմ նկարել, բայց չէին բավարարվում պատասխաններով: Երբ գցեցին գետնին, տպավորություն էր, որ նպատակ ունեին ինձ լուրջ վնաս տալ, որովհետև ընդհանրապես ուշադրություն չէին դարձնում իմ ասածներին, որ չիպը պատրաստ եմ տալ, շարունակում էին խփել»,-պատմում է Գևորգ Թոսունյանը։

Լրագրողի խոսքերով՝ իր ձեռքից չիպը վերցրել են, իսկ ինքն ամբողջ ընթացքում ասել է, որ լրագրող է, սակայն որևէ մեկն ուշադրություն չի դարձրել նրա խոսքերին:

«Բեյջ կար վիզս, բայց հատուկ հետս նաև կառավարության բեյջն էի վերցրել, դա էլ հանեցի ցույց տվեցի, ոչինչ չփոխվեց: Այսօր գնալու եմ ոստիկանություն և հաղորդում տամ»,-ասում է Գ. Թոսունյանը։

Դեպքից հետո հրավիրվել է շտապօգնություն:

Լրագրողի խոսքերով՝ դեպքը տեղի է ունեցել բանկի հարակից տարածքում և անվտանգության տեսախցիկները արձանագրել են, թե ինչպես է կատարվել: Ուստի պահանջելու են, որպեսզի իրենց տրամադրվի տեսագրությունը:

Լուսանկարը՝ iravaban.net-ի


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ