HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Արցունքաբեր գազից առողջական խնդիր էին ունեցել Զավարյան փողոցի բնակիչները

Երեկ երեկոյան Խորենացի փողոցում կատարված բախումների ժամանակ ոստիկանների կողմից արցունքաբեր գազ օգտագործվեց: Արդյունքում Խորենացի փողոցին կից՝ Զավարյան փողոցում, բնակիչները առողջական խնդիր են ունեցել: Մասնավորապես Զավարյան 10 հասցեից «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց էր տեղափոխվել երկու ամսական Ստեփանը:

«Բոլորս էլ վատ զգացինք էդ գազի հոտից, աչքներիցս արցունք եկավ, բայց ամենաշատը վախեցնաք նորածնի համար: Ճիշտ է, կարծես երեխան չէր տուժել այդ գազից, սակայն ապահովության համար տեղափոխեցինք հիվանդանոց: Թթվածինն էին ստուգել, ասել էին՝ արյան մեջ թթվածինը մի քիչ պակաս է, դրա համար թթվածին էին տվել, ստուգումներ արել: Անվտանգության համար ողջ գիշեր երեխային պահել էին հիվանդանոցում  ու առավոտյան արդեն դուրս գրել: Հիմա արդեն երեխան տանն է, իրեն լավ է զգում»,- ասում է Ստեփանի մորաքույրը` Սոնա Փայտյանը:

Արցունքաբեր գազից նաև առողջական խնդիր էին ունեցել Զավարյան փողոցում բնակվող Կարինեի ընտանիքի անդամները:

«22:00-ից անց էր, երբ թոռնիկիս  հետ դրսում էինք ու լսեցինք գմփոցի ձայներ: Մտածեցի՝ հաստատ սա ոչ թե հրավառության, այլ բաց թողված հրթիռների ձայներ են: Վախեցա,որ հեսա գլխներիս մի բան կընկնի ու երեխային վերցրեցի, բարձրացանք վերև: Մի հինգ րոպե էր անցել, աղջիկս երեխաներին ուզում էր լվացացներ, ասեցի՝ ես լավ չեմ. աչքերս մրմռաց, սիրտս խառնեց: Ահավոր վիճակ էր:

Հետո արագ երեխեքին մտցրեցինք բաղնիք, դուռը փակեցինք վրաները, պահուհանները արագ ծածկեցինք: Էդ ձեներից մեր 8 ամսական պուճուրն էլ վեր թռավ քնած տեղից: Խառնվեցինք իրար, մածուն, ձմերուկ կերանք, բայց միառժամանակ աչքներիս մրմռոցը չէր անցնում: 82 տարեկան մայր ունենք, ով էդ ընթացքում տան պատշգամբում էր նստած ու էդ գազի հոտից ինքն էլ էր վատացել, մինչ այս պահը սրտխառնոց ունի: Փառք Աստծո, հիմա արդեն լավ ենք: Լավ է, կարողացանք երեխաներին «փրկել»:  Աղջիկս թոռներիս հետ Գերմանիայից երկորդ անգամ էր հյուր եկել, մի անգամ եկան, ապրիլյան պատերազմն էր, էս անգամ եկան, էս բախումներն են: Խեղճերը չկարողացանա նորմալ հագնստանալ. չեն կարողանում տանից դուրս գալ»,- պատմում է Կարինեն: 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter