HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Մնացական Ալեքսանյանը այրվածքներ և բեկորային վիրավորում է ստացել

Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է` այս գիշեր Խորենացի փողոցում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ է դիմել 51 տուժած, նրանցից 29-ը` ոստիկան։ 

Մնացական Ալեքսանյանը տուժածներից մեկն է: Մնացականի ընկերներից մեկը մեզ հետ զրույցում տեղեկացնում է, որ բախումները սկսելիս Մնացականը եղել է դեպքի վայրից քիչ հեռու և երբ լսել է պայթուն ձայներ, վազել է այնտեղ: Դեպքի վայր հասնելուց վայրկյաններ անց գազային նռնակը պայթել է Մնացականի ոտքերի տակ:

Տուժածը ենթամաշկային վիրավորում է ստացել` այրվածքներ և բեկորային վիրավորումներ: Այս պահի դրությամբ, մեր զրուկացի պատմելով, բժիշկները Մնացականի առողջական վիճակը գնահատում են կայուն, կյանքին վտանգ չի սպառնում, քայլելու խնդիրներ չի ունենա:

Այս պահին Մնացականը գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:  Հարազատներին թույլ չեն տալիս Մնացականին տեսակցել, սակայն բժիշկները նրանց հաղորդել են` օրվա ընթացքում տղային կտեղափոխեն հիվանդասենյակ:

Լուսանկարը` Թագուհի Ղազարյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter