HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էլեկտրաէներ­գիայի դիմաց ձևա­վորված և դեռևս չվճարված պարտքերը կնվա­զեցվեն հարկ­ման բազայից

2016 թվականի հուլիսի 21-ին ՀՀ կառավարության նիստում ընդունված «Հայաստանի Հան­­­րապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 19-ի N2052-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` բնակչությանը էլեկտրաէներգիա մատակարարող կազմակերպությանը հնարավորություն է տրվել նախորդ տարի­ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրաէներ­գիայի դիմաց ձևա­վորված և դեռևս չվճարված պարտքերը համարել անհուսալի պարտքեր և նվա­զեցնել հարկ­ման բազայից:

Պետեկամուտների կոմիտեն հայտնում է, որ որոշմամբ ՀՀ կառավարությունը չվճարված հարկերի չափով իր վրա է վերցնում նախորդ տարիներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտրա­­էներ­գիայի դիմաց ձևավորված պարտքերից ընկերության մոտ առաջացող կորուստները:

Ընդունված որոշումը, մասնավորապես, տարածվում է այն ֆիզիկական անձ բաժանորդ­­ների վրա, որոնք ստացված էլեկտրա­էներ­գիայի դիմաց ժամկետանց պարտք ունենալուց հետո մեկ տարվա ընթացքում վճարում չեն կատարել և նոր էլեկտրա­էներ­գիա չեն սպառել, կամ անվճարունակ են ճանաչվել կամ մահացել են:

Միաժամանակ, որոշման ընդունումը նշանակում է, որ բնակչությանը էլեկտրաէներգիա մատա­կարարող կազմակերպությունը նախորդ տարի­ներին ֆիզիկական անձ բաժանորդներին մատակարարված էլեկտ­րա­­էներ­գիայի դիմաց ձևա­վորված և դեռևս չվճարված պարտ­քերը հարկման բազայից նվա­­­զեցնելու համար այլևս ստիպված չի լինի ֆիզիկական անձան­ցից պարտքերը բռնա­գան­ձելու համար հայցադիմումներ ներկայացնել դատարան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter