HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Հ. Սարգսյան. «Քաղաքացիների ձերբակալման որոշումն ապօրինի է»

Փաստաբանների պալատի անդամ Հայարփի Սարգսյանը երեկ գրեթե ողջ օրը եղել է Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում: Նա հայտնում է, որ բազմաթիվ քաղաքացիներ, որոնց բերման էին ենթարկել Խորենացի փողոցից հուլիսի 21-ին առավոտյան 04։50-ին (այդպես է արձանագրվել ոստիկանական բաժանմունքում-Հ․ Սարգսյան) պահվել են երեք ժամից ավել, այնուհետ տեղափոխվել են ՀՀ Քննչական Կոմիտե (ՀՔԾ), որպես վկա հարցաքննվել, սակայն հարցաքննությունից հետո ազատ չեն արձակվել՝ կրկին տարվել են ոստիկանություն, պահվել մի քանի ժամ, ևս մեկ անգամ տեղափոխվել ՀՔԾ և այնտեղ ձերբակալման մասին որոշում է կայացվել։

Փաստաբանի տեղեկություններով՝ Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում բերման ենթարկված 24 մարդ է եղել, որոնցից 7-ի նկատմամբ ձերբակալման որոոշում է կայացվել և տեղափոխվել են Հրազդանի ՁՊՎ (ձերբակալված անձանց պահման վայրի)՝ այն պատճառաբանությամբ, թե Շենգավիթի ոստիկանական բաժանմունքում տեղ չկա։ Ձերբակալված յոթ անձանց անունները փաստաբանը չգիտի, միայն կարող է նշել, որ իր հինգ վստահորդները՝ Նարեկ Չիլինգարյանը, Արթուր Շարոյանը, Մնացական Բալասանյանը այս պահին ձերբակալված են և գտնվում են Հրազդանի ԾՊՎ-ում: Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքում երեկ ձերբակալվել են Տարոն Հարությունյանը և Աբգար Գասպարյանը։

«Ըստ էության, երբ նրանց բերման են ենթարկել 04։50 րոպե, քրեադատավարական կարգ գոյություն ունի՝ եթե բերման ենթարկելուց երեք ժամն անցնում է, կամ պետք է ձերբակալվի կամ ազատ արձակվի։ Սակայն այս պարագայում նման կերպ չեն վարվել՝ պահել են ավելի, քան պետք է պահեին և հետո են ձերբակալման մասին որոշում  կայացրել։ Այսինքն՝ ձերբակալման որոշումն ապօրինի է»,- ասում է փաստաբանը։ Ձերբակալվածների նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, որն է՝զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույքը ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով։ Ըստ Հայարփի Սարգսյանի՝ որպես հիմք ներկայացնում են տեսանյութ, որտեղ երևում են ձերբակալվածները, «ասում են՝ դեռ պետք է ուսումանասիրենք»։

Փաստաբանի փոխանցմամբ՝ ձերբակալվածները մեղադրյալներ չեն, նրանք քրեական գործում ներգրավված են որպես կասկածյալներ և ոստիկանական բաժանմունքում կարող են պահվել 72 ժամ։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին «Սասնա Ծռեր» խմբավորումը, որի կազմում վերջերս կալանավորված Ժիրայր Սեֆիլյանի «մարտական և քաղաքական պայքարի ընկերներն» են, գրավել է Էրեբունու շրջանի ոստիկանության պարեկապահային բաժինը (ՊՊԾ գունդ) եւ հայտարարել Հայաստանում զինված ապստամբություն սկսելու մասին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter