HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Հայաստանի ակումբային ֆուտբոլն ամենաթույլն է Հարավային Կովկասում

Երեկ Գյումրու «Շիրակը» Սլովակիայի Տրնավա քաղաքում 2:0 հաշվով պարտություն է կրել տեղի «Սպարտակից» եւ դուրս մնացել Եվրոպա լիգայի խաղարկությունից: «Սպարտակը» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում կխաղա ավստրիական «Աուստրիայի» հետ:

«Շիրակը» հայկական թիմերից վերջինն էր, որ շարունակում էր պահպանել եվրագավաթների խաղարկություններում որակավորման երրորդ փուլ անցնելու հնարավորությունը: «Շիրակ»- «Սպարտակ» դիմակայության առաջին խաղում ունեցած խաղային առավելությունը չկարողանալով վերածել նյութականի՝ Գյումրու թիմը բավարարվել էր 1:1 հաշվով:

Երկու խաղերի արդյունքում Հայաստանի փոխչեմպիոնը պարտվեց 3:1 հաշվով: Հիշեցնենք, որ եվրագավաթների խաղարկությունից դուրս են մնացել նաեւ Երեւանի «Փյունիկը», «Բանանցը» եւ «Ալաշկերտը»:

Նախկին ԽՍՀՄ երկրներից մի քանիսը շարունակում են իրենց ներկայացուցիչն ունենալ Եվրոպալիգայի խաղարկությունում: Դրանց թվում է հարեւան Ադրբեջանը: Հիմնականում լեգեոներներից կազմված ադրբեջանական «Գաբալան» երկրորդ փուլում հաղթահարել է հունգարական ՄՏԿ-ի արգելքը եւ հուլիսի 28-ին կխաղա ֆրանսիական «Լիլի» դեմ:

Եվրոպալիգայում առայժմ հաջողությամբ է հանդես գալիս բելառուսական «ՏորպեդոԲելԱԶ»-ը: Որակավորման երրորդ փուլում նրա մրցակիցը ավստրիական «Ռապիդն» է: Մինսկի «Դինամոն» կխաղա սերբական «Վոյվոդինայի» հետ:

Ուկրաինան նույնպես երկու թիմով է ներկայացված: Այս երկրից պայքարը շարունակում են «Վորսկլան» եւ «Ալեքսանդրիան»: Վիճակահանության արդյունքում երկուսի մրցակիցն էլ խորվաթական թիմեր են՝ «Լոկոմոտիվը» եւ «Հայդուկը»:

Ռուսական «Կրասնոդարը» ԵԼ-ի խաղարկությանը միացել է միանգամից 3-րդ որակավորման փուլից եւ համեմատաբար հեշտ մրցակից ունի: Խոսքը Մալթայի «Բիրկիրկարայի» մասին է:

Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում խաղալու իրավունք են ստացել բելառուսական ԲԱՏԵ-ն, ադրբեջանական «Ղարաբաղը», ռուսական «Ռոստովը», վրացական «Դինամոն» (Թբիլիսի) եւ ուկրաինական «Շախտյորը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter