HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ. «Պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել, կեղծ են ու մտացածին: Ելք կա»

ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն Մարմինը հայտնել է իր պաշտոնական դիրքորոշումը «Սասնա Ծռեր» խմբի կողմից հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելուց հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ստորեւ՝ տարածված մամլո հաղորդագրությունն առանց խմբագրման: 

«Վեցերորդ օրն է, ինչ Հայաստանի քաղաքացիներն ու հայությունը նոր փորձության առաջ են: Զենքի ուժով քաղաքական փոփոխություններ են պահանջում մի խումբ մարդիկ, ովքեր քաղաքական պայքարի մեթոդներն ու ձեւերը չեն ընդունում: Առկա է փակուղային իրավիճակ, առկա է մտածողության ճգնաժամ: Որ մտածողությունը կհաղթի, ինչ հանգուցալուծում կունենանք, սրանից է կախված երկրի հետագա ընթացքը: Այս իրադրության մեջ յուրաքանչյուրը' անհատ, թե հասարակական-քաղաքական խմբավորում պարտավոր է հստակ դիրքորոշում ունենալ:
Ոստիկանական զորամասի գրավումից ժամեր անց, երբ դեռ հայտնի չէր, որ գնդապետ է զոհվել, ՀՅ Դաշնակցությունը արտահայտել է իր դիրքորոշումը' այո, անհրաժեշտ են որակական փոփոխություններ, բայց ծայրահեղական մտածողությունը ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում է այդ փոփոխությունները: Զենքով, բռնությամբ, պատանդներով եւ ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Նպատակն ինքնին չի արդարացնում միջոցները:
Ով հակառակն է մտածում կամ աջակցում է այդպես մտածողներին, ուղղակի բացառում է ուժեղ, կազմակերպված, ազատ երկիր ունենալու հեռանկարը: Պատրանք ստեղծելով, թե պայքարում են լավ իշխանության, լավ Հայաստանի համար, իրականում ոչնչացնում են Հայաստանը:
Այն պնդումները, թե մեր երկրի ծանր իրավիճակը փոխելու այլ ելք չի մնացել, կեղծ են ու մտացածին:
Ելք կա: Բայց այդ ելքը պահանջում է աշխատանք, գիտակից կազմակերպվածություն, ազատ քաղաքացիների համախմբում, հետեւողական պայքար մեզ թուլացնող բոլոր երեւույթների դեմ, ինչի հիմքերը դժվարությամբ, բայց ստեղծվում են:
Հայհոյանքը, թշնամանքը, ատելությունը, բռնությունը, ժողովրդի արդարացի ակնկալիքներն ու դժգոհությունը անտեսելը միշտ պառակտում ու ոչնչացնում են հայության հավաքական ներուժը: Արդյունքում քառօրյա պատերազմից հետո ստեղծված մեր աներեւակայելի համազգային համախումբը այսօր լրջորեն վտանգված է:
Ճշմարտությունը միշտ դառն է, բայց այն չասելը անպատասխանատվություն է ու անողնաշարություն:
Հոկտեմբերի 27-ից, մարտի 1-ից հետո երրորդ հարվածն է հասցվել մեր պետականությանը: Վտանգ կա, որ նորից տարիներ ենք կորցնելու, ինչը հղի է ներքին ու արտաքին կյանքում նոր կորուստներով: Չհասկանալ սա, չդատապարտել կատարվածը, նշանակում է ջուր լցնել մեր թշնամիների ջրաղացին:
ՀՅ Դաշնակցությունը ձտգում է իրավիճակի բացառապես խաղաղ հանգուցալուծման, անթույլատրելի է համարում նոր արյունահեղությունը, իրավապահ մարմիններից պահանջում է արհեստավարժություն, պահանջում է հարգել օրինապահ քաղաքացիների իրավունքներն ու արժանապատվությունը, վճռականորեն դատապարտում է պայքարի ոչ քաղաքական մեթոդներն ու ծայրահեղական մտածողությունը:
Մենք կարող ենք եւ ունենալու ենք ուժեղ, ազատ, բարեկեցիկ Հայաստան: Այդ ճանապարհին պարտավոր ենք ձեւավորել եւ նոր որակի իշխանություն: Այդ ճանապարհը մենք անցնելու ենք այս արժեքներով ու գիտակցությամբ առաջնորդվող հասարակության լայն շրջանակների հետ»։

Մեկնաբանություններ (6)

Nazareth
I came to the conclusion that the only people who support ARF are illiterate, individuals, mostly working class.
Մերուժան
Քաղաքական պայքարի ձևերը ընդունում են,բայց չի աշխատում:Տեսնում ենք թե ինչ քաղաքական մեթոդներով է աշխատում և ինչ դիրքորոշում ունի Դաշնակցությունը:Ելք կա-ու նշված են վերացական բառեր:Հոկտեմբերի 27-ից,մարտի 1-ից,և հիմա ոչինչ չփոխվելու դեպքում ենք կորցնում,երբ իշխանությունը էլ ավելի թափով է շարունակում իր կեղտոտ գործելաոճը:
Վարազ Սյունի
Աստված հային փրկի հազարերեսանի դաշնակներից:
papazyan
ARF is the main enemy of the Armenian people. They are the cancer inside us. They sent five innocent boys to die in Lisbon for absolutely nothing. Now, they are in bed with the devil. They are the real terrorists and opportunists. Wake-up Armenians and stop supporting them.
ominac
Երեսուն տարի է, մէկ հատ ընտրութիւն չեղաւ դեռ ուր օրուայ պետութիւնը զեղծարարութեան չի մասնակցեցի, եւ դուք տակաւին յոյսի մասին կը խօսիք։ Մէկ միլոն մարդ երկրէն դուրս ելած է եւ դեր մէկ մարդու մահը շատ կը տեսնէք։ Չկայ վայրկեան մը ուր ՀՅԴ-ին պետութիւնէն աթոռ խլելու առիթը ունէր եւ նախընտրեց ժողովուրդին հետ կենայ, եւ դեր փոփոխութեան մասին կը խօսիք։ Դեր ես պիտի տեսնեմ մէկ հատ կուսակցական մը որ երբ խօսի իր ուղեղին վրայ կրնաս վստահիլ, եւ աւելի կարեւորը, չեմ տեսած կուսակցական մը որուն աշխատանքային մօտեցումին վրայ կրնաս վստահիլ, գորգ ծախելու պէս, քեզի գաղափար կը ծախեն։ սփիւռքի մէջ ինչ ըրին, նոյնը Հայաստանի մէջ կընէն։ Ձեւացնելով, ձեւացնել է։ Սփիւռքի մէջ մէկ հոգի պիտի չի մնայ, տակաւին ասոնց յայտարարութիւնները պիտի չի վերջանան։ 1920-ին այս կուսակցութիւնը վերջացաւ արդէն։ Եթէ նկատէք ասոնց համար միայն պետութիւն մտնալ է, այսինքն այսօրուայ պետութեան ժողովուրդէն առնուած կաշառակերութեան իրենց բաժինը կուզեն, ոչ մէկ փոփոխութեան համար կաշխատին։
Փիրուզ
Իհարկե ելք կա, համագործակցում ես իրեն վարկաբեկած իշխանության հետ, ստանում ես նախարարական չորս աթոռ ու վայելում ես: Ինչպես ելք գտնել? - ՀՅԴ-ի բաղադրատոմսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter