HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Սանիթեքը» հորդորում է Երևանի բնակիչներին չվնասել ընկերության աղբամանները

Ս.թ. հուլիսի 17-ից 22-ը Երևանի Էրեբունի վարչական շրջանում քաղաքացիների կողմից վնասվել է «Սանիթեք» ընկերության 8 աղբաման, որոնցից 3-ը այրվել է և վերանորոգման ենթակա չէ: Այս մասին հայտնում է ընկերության լրատվական ծառայությունը: Ըստ ծառայության՝ «Սանիթեքը» մեծ նյութական վնասներ է կրել: «Միևնույն ժամանակ նույն վարչական շրջանում ավելի քան 20 աղբաման տեղահանվել է նախատեսված վայրերից՝ օգտագործվելով որպես բարիկադներ և խոչընդոտելով սանմաքրման և աղբահանության աշխատանքների պատշաճ իրականացմանը»,-ասված է ընկերության տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

«Սանիթեք» ընկերությունը դիմում է Երևանի բնակիչներին և հորդորում նրանց չվնասել այլոց մասնավոր սեփականությունը հանդիսացող գույքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter