HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ոստիկանները ծեծելով կոտրել են Արսեն Թադևոսյանի ծնոտը

Քաղաքացի Արսեն Օհանյանը ահազանգում է` հուլիսի 21-ին ոստիկանները ծեծելով կոտրել են ընկերոջ` Արսեն Թադևոսյանի ծնոտը: Արսենի տեղեկություններով`ընկերը հուլիսի 20-ին գնացել էր Խորենացի փողոց` հանրային քննարկման մասնակցելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց բախումներ են սկսվել ոստիկանների հետ: Բախումների ժամանակ Արսենը եղել է դեպքի վայրից հեռու` Խորենացի փողոցի ներքևի հատվածում:

«Բախումներից հետո, գիշերը մնացել է Խորենացի փողոցում,  ու երբ 03:00-00:04-ի մոտակայքում ոստիկանները հարձակվել են քաղաքացիների վրա, իրեն բռնել, ծեծելով տարել են  «Ծիրան» սուպերմարկետի մոտ։ Սուպերմարկետի մոտ արդեն երկու ոստիկաններին միացել են ևս երկուսը ու չորսով շարունակել են ծեծել։ Հենց էդտեղ էլ ծնոտը կոտրել են։ Որոշ ժամանակ անց Արսենին տարել են Շենգավիթի ոստիկանություն, որտեղ արդեն տեղի ոստիկաններն են շարունակել ծեծել։ Ոստիկանական բաժանմունքում մնացել է միչև առավոտվա 08:00-ն՝ մոտ 3-4 ժամ։ Այդ ընթացքում անընդհատ խնդրել է շտապ օգնություն կանչել, քանի որ ծնոտը 2 տեղից կոտրված է էղել, բայց միչև ժամը 08:00-ն էդպես էլ ո'չ շտապ օգնությունն է եկել, ո'չ բժիշկներն են մոտեցել: Ժամը 08:00-ին ոստիկաններից մեկը շտապ օգնություն է զանգել ու Արսենին տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վիրակապել են ծնոտը, հաստատել, որ ծնոտը կոտրված է և այնտեղ է մնացել միչև երեկոյան ժամը 19:00-ն »,-պատմում է ընկերը:

Ժամը 19:00-ի ահմաններում, երբ Արսենը դուրս է գրվել հիվանդանոցից, բժշկական կենտրոնի մուտքի մոտ հանդիպել է քաղաքացիական հագուստով ոստիկանների, ովքեր Արսենին հրավիրել են ոստիկանական բաժանմունք`որպես քրեական գործում ներգրավված վկա: Սակայն ոստիկանական բաժանմունք մուտք գործելուց ժամեր անց ընկերները տեղեկացել են, որ Արսենին ձերբակալել են`զանգվածային անկարգությունների մեջ կասկածելով։ Ընկերոջ նշելով`փաստաբանին չեն թույլատրել տեսակցել և իրավական աջակցություն ցուցաբերել Արսենին` պատճառաբանելով, թե փաստաբան լիազորված չէ իր համար: Այնուհետ Արսենին Շենգավիթի ոստիկանական բաժանմունքից տեղափոխել են Հրազդանի ՁՊՎ (ձերբակալված անձանց պահման վայրի), իսկ ժամեր առաջ նրան տեղափոխել են Էրեբունու ոստիկանական բաժանմունք, որտեղ էլ նրան դեռ պահում են կոտրված ծնոտով:

Լուսանկարները` Արսեն Օհանյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (1)

ominac
Եկեք խաղաղութեան կոչ ընենք, որ խնդիրը մինակը լուծուի։ Վստահ ենք որ խաղաղութեամբ պիտի լուծուի նաեւ այս հարցը։ կեցցէ խաղաղութիւնը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter