HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության մեջ մեղադրվող անձինք ճանաչվել են մեղսունակ

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է փորձագետ Կարեն Վարդանյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ՝ ստացվել են գործով մեղադրյալներ Գ. Զոհրաբյանի և Ա. Միհրանյանի նկատմամբ նշանակված ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունները, որոնց համաձայն՝ վերջիններս ճանաչվել են մեղսունակ:
Փորձագետ Կարեն Վարդանյանի սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի մարտի 17-ին: Նախնական քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համաձայն՝ Սևանի Աղթամար թերակղզու մոտ Գ. Զոհրաբյանը և Ա. Միհրանյանը քարով բազմաթիվ հարվածներ էին հասցրել Կ. Վարդանյանի գլխին։ Այնուհետև տեսնելով նրա անշնչացած մարմինը և հասկանալով, որ արդեն մահացել է՝ նրա դիակը ավտոմեքենայով տեղափոխել են Երեւան եւ թաղել Գ. Զոհրաբյանին պատկանող ավտոտնակում։
Ա. Միհրանյանին և Գ. Զոհրաբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 8-րդ կետերով (սպանություն կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 

Քննիչի որոշմամբ, մեղադրյալների նկատմամբ նշանակվել է ստացիոնար դատահոգեբուժական և դատահոգեբանական փորձաքննություն: Ստացված թիվ 55 և 38 եզրակացությունների համաձայն՝ ինչպես իրավախախտումը կատարելիս, այնպես էլ ներկայումս Ա.Միհրանյանը և Գ. Զոհրաբյանը կարող էին և կարող են գիտակցել իրենց գործողությունների վտանգավորությունը և ղեկավարել դրանք: Այսպիսով, մեղսագրվող արարքի նկատմամբ նրանց, փորձագետների գնահատմամբ, հարկ է ճանաչել մեղսունակ:
Քրեական գործի քննությունը շարունակվում է: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter