HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կբացվի

«Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամը և Սիմոնյան կրթական հիմնադրամը հայտարարում են Տավուշի մարզի սահմանամերձ Կողբ գյուղում Թումո կենտրոն բացելու նախաձեռնության մասին:

Նախաձեռնությունը իրականություն կդառնա «Կողբ» կրթության, մշակույթի և սպորտի զարգացման հիմնադրամի, Սիմոնյան կրթական հիմնադրամի, ինչպես նաև «Առաքելություն Մանկություն» բարեգործական կազմակերպության և արգենտինահայ բարերարներ Պողոս Էքսերցեանի, Գրիգոր Սիմսիրողլու և Նշան Դևեդջյանի համագործակցության շնորհիվ։

Հուլիսի 26-ին՝ ժամը16:00-ին, Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի կունենա համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter